Հայաստանի վարչապետն ու Չինաստանի նախագահը

Հայաստանը մեծապես հետաքրքրված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծով. Փաշինյան

161
Հայաստանի ու Չինաստանի պատմական կապի մասին առաջին վկայությունները թվագրվում են 5-րդ դարով։ Նիկոլ Փաշինյանը Սի Ծինփինին պատմել է հայկական ձեռագիր արձանագրությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Հայաստանն ու Չինաստանը, հայ և չինացի ժողովուրդները հնագույն քաղաքակրթություններ են։ Sputnik Արմենիայի թղթակիցը Չինաստանից հայտնում է, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

ՀՀ վարչապետը, հաստատելով չինացի պաշտոնյանի այդ միտքը, իր կողմից շեշտել է, որ Հայաստանի ու Չինաստանի կապի մասին վկայություններ կան 5-րդ դարի հայկական ձեռագիր արձանագրություններում։

«Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար ու քաղաքական նշանակություն, և մեզ համար այսօր էլ շատ կարևոր են Չինաստանի հետ կառուցողական ու արդյունավետ հարաբերությունները» ,– ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը Չինաստանի նախագահին շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման և հեղափոխության 70-ամյակի, ինչպես նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հաջող մեկնարկի կապակցությամբ` նշելով, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է այդ ծրագրով։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Պեկին։ Այցի ընթացքում նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը նաև ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանի։ Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի ելույթը «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովում։

161
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանն ասել է` որքան է արժեցել «թավշյա հեղափոխությունը»
Նիկոլ Փաշինյանի լյուքսեմբուրգյան պաշտոնական ընդունելության 1–ին կադրերը. տեսանյութ
Ռուսական գազի գինը նվազեցնելու տեղ կա. Փաշինյան
Ադրբեջանի հետ բանակցությունները կշարունակվեն. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Շուշի. արխիվային լուսանկար

Ե՛վ պատերազմը կանգնեցնել, և՛ Շուշին պահել․ որն էր Հայաստանի իշխանության հիմնական սխալը

167
(Թարմացված է 22:51 22.01.2021)
Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետի աղմկահարույց հայտարարությունները պատերազմում պարտվելու պատճառները վերլուծելու առիթ են տալիս։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հայաստանը ներկայիս իշխանության օրոք չի կարող Արցախի շուրջ արդյունավետ բանակցություններ վարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Նա նշեց, որ ներկայիս գործընթացները, նաև Երևանի գործողություններն ու հռետորաբանությունը հակասում են Հայաստանի և Արցախի ազգային շահերին։

Մեր զրուցակցին բարկացնում է այն, որ Հայաստանի իշխանությունը ղարաբաղյան հարցում մեր շահերն առաջ տանելու փոխարեն զբաղված է Շուշիի պատկանելության վերաբերյալ տգետ քննարկումներով։

Չորեքշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել։ Մասնավորապես՝ նա նշել է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում օրակարգում միշտ եղել է ադրբեջանական բնակչության՝ Շուշի վերադառնալու հարցը։ Փաշինյանի վարկածով՝ մինչ առաջին պատերազմը Շուշիի բնակչությունը 90% -ով ադրբեջանցիներ են եղել։ Դրանից ելնելով՝ Փաշինյանը հարց է տվել՝ արդյո՞ք Շուշին իր այդ կարգավիճակով հայկական քաղաք էր։

«Բանավեճը անտեղյակության, տգիտության արդյունք է, այլ բառ չեմ գտնում։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուն չէր խանգարի պատմության դասագիրք կարդալ ու տեղեկանալ՝ ինչի արդյունքում է փոխվել Շուշիի ժողովրդագրական պատկերը։ Հիշեցնենք նրան 1920 թվականի հայերի կոտորածի մասին։ Թող գոնե Օսիպ Մանդելշտամին կարդալ», -ասում է Սարգսյանը։

Քաղաքական գործչի խոսքով՝ քննադատության չեն դիմանում նաև Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ անհնար էր դադարեցնել պատերազմն Արցախում ավելի քիչ տարածքային կորուստներով և այն, որ բանակցությունների բոլոր փուլերում խոսվել է Շուշին հանձնելու մասին։ Դեմոկրատական կուսակցության առաջնորդը կոչ է անում Փաշինյանին պատասխանել հարցին՝ արդյոք հոկտեմբերի 10 -ից 15-ն չի՞ առաջարկվել է նրան Վլադիմիր Պուտինին նամակ գրել՝ մարտական գործողությունների գոտի ահաբեկիչների հայտնվելու մասին ու խնդրել խաղաղապահներ մտցնել։ Սարգսյանն այդ օրերին մասնակցել է ռուսական կողմի հետ բանակցություններին։

Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին

«Ռուսական կողմը պատրաստ էր քննարկել նման նամակն ու համապատասխան միջոցներ կիրառել։ Միջազգային ահաբեկչությունը պատժվում է ցանկացած տարածքում՝ չճանաչված ու չճանաչված, եթե այն սպառնում է տվյալ տարածաշրջանին», - նշեց Սարգսյանը։

Սակայն Հայաստանի ղեկավարությունը միայն հոկտեմբերի վերջին դիմեց Ռուսաստանին, բայց նամակի բովանդակությունը լրիվ այլ էր։ Դիմումը հիմնված էր 1997 թվականի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի» վրա։ Ինչին Ռուսաստանը պատասխանել էր, որ պատերազմը Հայաստանի տարածքում չէ։

Քաղաքական գործիչն ասում է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը ժամանակին դիմեր ռուս գործընկերներին, ապա պատերազմն Արցախում կարելի էր շատ ավելի շուտ կանգնեցնել ու խուսափել ահռելի մարդկային ու տարածքային կորուստներից։

Սարգսյանը վստահ է` պարտվողի համախտանիշը թույլ չի տալիս Հայաստանի ղեկավարությանը մեզ համար քիչ թե շատ ձեռնտու բանակցություններ վարել։ Փաշինյանը զիջման է գնում բոլոր կետերով՝ սահմանների, գերիներին, Արցախի կարգավիճակի հարցում։

Ինչ պետք է անել հիմա իրավիճակից դուրս գալու համար. առաջին հերթին` փոխել բանակցողներին, ընդ որում՝ ոչ միայն արտգործնախարարին, այլև վարչապետին։

«Հետագա բանակցությունները Հայաստանի համար շահավետ հունով գնալու մի շարք քայլեր են պահանջում։ Արցախի հարցին էլ ավելի լայն տարածում տալու համար Հայաստանի խորհրդարանը պետք է իրավական տեսակետից հիմնավորի Արցախի՝ Ադրբեջանից անկախ լինելու կարևորությունը, ներկայացնի այն փաստարկները, որոնք հաստատում են Ադրբեջանի կազմից Ղարաբաղի դուրս գալու օրինականությունը։ Հայաստանը պետք է ճանաչի Արցախն ու այդ որոշման համար իրավական հիմքեր ներկայացնի», - կարծում է մեր զրուցակիցը։

Սարգսյանի խոսքով` եթե Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, իրավունք չունի դա պահանջել միջազգային գործընկերներից։ Այդ մասին բազմիցս ակնարկել է նաև Ռուսաստանի նախագահը, երբ ասել է, որ Հայաստանն ինքը մինչև հիմա չի ճանաչել Արցախը։

Арам Гаспарович Саркисян в гостях радио Sputnik
© Sputnik / Andranik Ghazaryan
Արամ Սարգսյանը

Դեռ 1996 թվականին Դեմոկրատական կուսակցության առաջնորդի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ի պաշտպանություն ԼՂՀ–ի» կազմկոմիտեն, որտեղ ընդգրկվեցին Հայաստանի 25 կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սարգսյանն ու գործընկերներն այն ժամանակ Արցախի վերաբերյալ ընդարձակ իրավական փաստաթուղթ պատրաստեցին, այն սպառիչ հիմնավորումներ էր պարունակում Ադրբեջանի կազմից ԼՂ–ի դուրս գալու վերաբերյալ։

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ արեց զգացմունքային հայտարարություններ չանել

«Խորհրդային օրենսդրությունը թույլ էր տալիս ԽՍՀՄ այս կամ այն հանրապետության կազմում գտնվող ցանկացած ինքնավար միավորման դուրս գալ այն հանրապետության կազմից, որն իր հերթին դուրս էր գալիս ԽՍՀՄ–ից։ Լեռնային Ղարաբաղը դրանից օգտվեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, այն բանից հետո, երբ նույն թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց ԽՍՀՄ–ից դուրս գալու մասին», – նշում է քաղաքական գործիչը։

Կուսակցության առաջնորդը կարծում է, որ արցախյան հարցում այսօր հեծանիվ հորինելու կարիք չկա, ընդամենը պետք է ընդհանրացնել բոլոր այդ իրավական նորմերն ու ներկայացնել համաշխարհային հանրությանը։

167
թեգերը:
Արամ Սարգսյան, Ռուսաստան, Շուշի, Նիկոլ Փաշինյան, Արցախյան պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Փաշինյանն այդքան չի սիրում Շուշին. Սարգսյանը` վարչապետի աղմկոտ հայտարարության մասին
«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում` Շուշիում միասին ենք եղել». Օհանյանը մանրամասներ հայտնեց
Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը
ՀՀ ԱԺ

Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ

164
(Թարմացված է 18:58 22.01.2021)
Պատգամավորները փակ գաղտնի քվեարկության գնացին, որից հետո պարզ դարձավ, որ ԲԴԽ թափուր տեղերը համալրված են։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը երկու նոր անդամ ունի։ ԱԺ պատգամավորները կողմ քվեարկեցին «Իմ քայլը» խմբակցության առաջադրած երկու թեկնածուներին` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և ՀՔԾ պետի եղբայր Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը։

Ջհանգիրյանն ընտրվեց 86 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ Խաչատուրյանը`85 կողմ, 3 դեմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ։

Նորընտիր դատավորները երդվեցին իրենց պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան` ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատավորների անկախությունը։

Նշենք, որ քվեարկությունը փակ ռեժիմով էր ընթանում։

«Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը», ինչպես և խոստացել էին, չմասնակցեցին քվեարկությանը։

Մինչ այդ ԲԴԽ անդամների երկու թեկնածուներն էլ պատասխանեցին պատգամավորներին հուզող հարցերին։

ԸՆդդիմադիր կուսակցությունները ներկա չէին նաև հարցուպատասխանին։

«Չի կարելի այդպես». Ջհանգիրյանը դեմ է Գերագույն և կոռուպցիոն դատարանների ստեղծմանը

164
թեգերը:
«Իմ քայլը» խմբակցություն, ԱԺ, Հայաստան, Դավիթ Խաչատուրյան, Գագիկ Ջհանգիրյան, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)
Ըստ թեմայի
Եթե այսօրվա պայմաններում դատավորների աշխատավարձը կրկնապատկենք, ոչինչ չի փոխվի. Ջհանգիրյան
Կխանգարի՞ «Սորոսի գրասենյակում» աշխատելու և ՀՔԾ պետ եղբայր ունենալու փաստը Խաչատուրյանին
ԲԿՄԱ

18-ամյա հայազգի ֆուտբոլիստը միացել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին

0
(Թարմացված է 23:52 22.01.2021)
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը

Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:

Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

0
թեգերը:
Ռուսաստան, հայ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին