Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանն ու Արարատ Միրզոյանը հանդիպել են. ՀՀԿ փոխնախագահը գոհ է հանդիպումից

183
Աշոտյան–Միրզոյան հանդիպումը կայացել է ՀՀԿ–ական գործչի նախաձեռնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ԱԺ նախագահ Արարատ միրզոյանը հանդիպել են խորհրդարանում։ Աշոտյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում»

«Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա: Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ»,– գրել է նա:

Աշոտյանն ավելացրել է, որ հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է:

«Անկախ քաղաքական տարաձայնություններից, կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված «ուսադիրներս» ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլևս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին»,– եզրափակել է Աշոտյանը։

«Փաստ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ օրեր առաջ ԱԺ-ում է եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը շտապել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ:

183
թեգերը:
Արարատ Միրզոյան, Արմեն Աշոտյան
Ըստ թեմայի
«Սերժին, որ տեսնես, ասա...». Աշոտյանն անկեղծ զրույց է ունեցել անծանոթ պապիկի հետ
Սերժ Սարգսյանը խոսելու է. Աշոտյան
«Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը». Աշոտյանի կանխատեսումները
Գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք. Աշոտյանը` Փաշինյանին