Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը պատասխանեց Քոչարյանին. նախկինների վերադարձը բացառված է

286
ՀՀԿ–ն կասեցված է ժողովրդի կողմից։ Փաշինյանը չի պայքարելու իշխանության համար։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Նախկին իշխանության ոչ մի ներկայացուցիչ ՀՀ–ում այլևս երբեք իշխանություն չի լինելու։ Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Հայաստանում ընդդիմությունը միավորվում է, ու շուտով մարտահրավեր է նետելու Հայաստանի նոր իշխանություններին։

«ՀՀԿ–ն համարում եմ, որ փակված է, կասեցված` ժողովրդի կողմից։ ՀՅԴ–ն ավանդական կուսակցություն է։ Ես հարգանքով եմ վերաբերվում Դաշնակցությանը, չնայած բոլորս էլ գիտենք նախորդ շրջանի այն բոլոր պրոբլեմները, որ եղել են»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև շեշտեց, որ իշխանության համար ինքը չի պայքարելու, քանի որ այդ իշխանությունն իրեն չի պատկանում, այլ ժողովրդին։ Ժողովուրդն է որոշում ում վստահել իշխանությունը։

Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան այսօր Reuters գործակալությանը տված գրավոր հարցազրույցում ասել է, որ Հայաստանում հզոր ընդդիմադիր ուժեր են միավորվում, որոնք շուտով մարտահրավեր են նետելու Հայաստանի նոր իշխանություններին, և որոնց միանալու է նաև ինքը։

286
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)
Ըստ թեմայի
Ղարաբաղյան հարցի վերաբերյալ գաղտնիքներ չկան. Նիկոլ Փաշինյան
Մարզպետը 400 հազար դրամի կարիքն ունի. Փաշինյան
«Իմ մարմինն անձնական է» գրքի մասին խոսելիս` Փաշինյանը հասավ իմպոտենցիայի դեպքերին