Գագիկ Ծառուկյան

«Իմ քայլը» Ծառուկյանի հարցը թողնում է իրավապահներին

116
(Թարմացված է 15:59 07.05.2019)
Լիլիթ Մակունցը չբացառեց, որ հանձնաժողով կստեղծվի որևէ այլ փուլում, բայց այս պահին իշխող քաղաքական ուժը ձեռնպահ կմնա:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Գագիկ Ծառուկյանի հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով առայժմ չստեղծել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Խմբակցությունում այդ մասին եղավ քննարկում, և մենք հանգեցինք այն եզրակացության, որ այս պահին մեզ համար հետաքրքիր է կարևոր է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը»,-ասաց նա:

Լիլիթ Մակունցը չբացառեց, որ հանձնաժողով կստեղծվի որևէ այլ փուլում, բայց այս պահին իշխող քաղաքական ուժը ձեռնպահ կմնա:

Հիշեցնենք` «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ավելի վաղ բաց նամակով  դիմել էր ԱԺ նախագահին ու գլխավոր դատախազին՝ առաջարկելով քննարկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը`վկայակոչելով բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու օրենքի պահանջը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ի պատասխան այս նամակի հրապարակավ պարզաբանումներ էր պահանջել Գագիկ Ծառուկյանից:

ԲՀԿ առաջնորդն արձագանքել էր ԱԺ նախագահի հայտարարությանը` պարզաբանելով, որ պատգամավոր ընտրվելուց ի վեր` 2017թ-ից, իր առևտրային կազմակերպություններում ունեցած բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչպես պահանջում է օրենքը:

Գլխավոր դատախազը «Քաղաքացու որոշման» նամակն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ փաստերը ստուգելու:

116
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, Լիլիթ Մակունց, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (79)
Ըստ թեմայի
«Իմ քայլի» պատգամավորը պատասխանեց Ծառուկյանի հնչեցրած մեղադրանքներին
Կրքեր հայկական ցեմենտի շուրջ. և՛ շինարարները, և՛ ներկրողները դեմ են Ծառուկյանի տարբերակին
Տոնոյան․ «Ծառուկյանի անունը շահարկելով փորձում են իրենց գոյության մասին հիշեցնել»