Դավիթ Սանասարյանը

«Հասարակական սեկտորը, որ մեկ տարի լուռ էր, Սանասարյանի գործի վրա հայտնվեց». Հակոբյան

362
Հենց իշխանության ներսում պայքար է սկսվել. վարչապետին սկսել են ևս մեկ մեղք վերագրել։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող քննադատություններում նոր միտում է դարձել նրան չափազանց ռուսամետ լինելում մեղադրելը, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով` Ռուսաստանի հետ ավելի կայուն և հավասար հարաբերություններ ունենալու Փաշինյանի ձգտումը խորը դժգոհություն է առաջացրել իշխանության որոշակի խմբի մեջ։ Հասկանալի էր, որ մի օր դա արտահայտվելու էր։

«Դրա համար կատալիզատոր է դարձավ Սանասարյանի շուրջ ստեղծված պատմությունը։ Ավելի վաղ Փաշինյանի կամ նրա շրջապատից որևէ մեկի մեկնաբանությունն իսկույն փակում էր ցանկացած քննարկում, այդ թվում` հայ–ռուսական հարաբերությունների մասին։ Ոչ ոք նրան չէր մեղադրում չափազանց «ռուսամետության» կամ նախկին ընթացքը շարունակելու մեջ», – ասաց Հակոբյանը։

Նույնիսկ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելը, ինչը կարևոր քաղաքական իրադարձություն էր, չհանգեցրեց Փաշինյանի հանդեպ նման կտրուկ քննադատության, ինչպես վերջին օրերին։

Բայց հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է. Հակոբյանի խոսքով՝ համապատասխան տեղեկատվական կայքերը սկսել են օգտագործել ցանկացած առիթ (օրինակ, Դմիտրի Մեդվեդևի կատակը)` այն մեդիադաշտի գլխավոր տրենդ դարձնելու համար։

«Օրինակ ուկրաինացի պատգամավորին Հայաստան մտնել չթույլատրելը առիթ է դարձել, որ համապատասխան օղակները սոցցանցերի օգնությամբ սկսեն պահանջել դուրս բերել ռուս սահմանապահներին Հայաստանից», – ասաց Հակոբյանը։

Մոտ մեկ տարի հասարական հատվածը, որն իր բաժինն ունի իշխանությունում, լռել է։ Հիմա` Սանասարյանի գործի հայտնվելուց հետո, դրա ներկայացուցիչները կտրուկ ակտիվացել են։

«Հիմա Փաշինյանին ռուսամետության մեջ մեղադրելը միտում է դարձել։ Ամենայն հավանականությամբ, այդ իրավիճակը կշարունակվի, քանի որ իշխանության տարբեր ճյուղերի միջև «որոշ կամուրջներ» սկսել են այրել», – ասաց Հակոբյանը։

Իրավիճակը փոխելու համար կողմերը պետք է գնան ինչ–որ պայմանավորվածությունների։ Դրանցից մեկը կարող է վերաբերել քրեական գործերի։ Հակոբյանի խոսքով` ներքին տարաձայնությունները հանգեցնում են նրան, որ որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ փորձում են միջամտել ինչպես տեղեկատվական, այնպես էլ ուրիշ մակարդակում։

Հիշեցնենք նաև, որ Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։ ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել է նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։ Սանասարյանի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից այլ քննչական մարմնի վարույթ տեղափոխելու հարցով։

362
Ըստ թեմայի
Պատրաստ եմ ձեռքս կտրել. ինչ ելք է տեսնում Դավիթ Սանասարյանն իր դեմ հարուցված քրգործով
Դավիթ Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է. «Հայկական ժամանակ»
Քեռին, բարեկամները և կոռուպցիայի նկատմամբ ընդգծված ատելությունը. պարզաբանում ՊՎԾ-ից
Պետրոսյան. «Խնդիր եմ տեսնում, երբ Վանեցյանն իր կարծիքն է հայտնում մեղադրանքի մասին»