Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը

Զոհրաբ Մնացականյանն այցելել է հրդեհված Նոտր Դամ

121
Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը այսօր՝ ապրիլի 16-ին հայտարարել է, որ տաճարը կվերանորոգեն առաջիկա հինգ տարիների ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ ապրիլի 15-ին, Փարիզի ժամանակով 18.30 Աստվածամոր տաճարում միացել է հրդեհի մասին տեղեկացնող ազդանշանային համակարգը։ Տաճարում գտնվող մարդիկ տարհանվել են։ Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել ու փլուզվել են տաճարի աշտարակը և տանիքը:

Տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում: Բազիլիկ Տաճարի կառուցումը տևել է մոտ 200 տարի:

Ինչպես տեղեկացնում է BFMTV-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը այսօր՝ ապրիլի 16-ին հայտարարել է, որ տաճարը կվերանորոգեն առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Նա շեշտել է, որ տաճարը վերանորոգման արդյունքում կլինի ավելի գեղեցիկ, քան նախկինում էր:

121
Ըստ թեմայի
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը՝ լուսանկարներում. ֆոտոշարք
Հուսամ` Փարիզում կատարվածը դիտավորություն չէր. Ցեղասպանության զոհերի պատարագ պիտի կայանար
Փարիզի Աստվածամոր տաճարը նույն տեսքով կվերականգնվի՞. խոշոր գումարներ են հատկացվում
Փլվեցին Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակը և տանիքը. տեսանյութ
Կարծես սրբերը գիտեին, 3 օր առաջ Փարիզի Աստվածամոր տաճարից իջեցվել էին քանդակները. Սարգսյան