Արմեն Սարգսյան

Նախագահը նոր դեսպաններ է նշանակել

51
Կանադայում և Պարագվայում կին դիվանագետներ կներկայացնեն Հայաստանը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

Դիվանագիտական այդ պաշտոնում նշանակվել է Անահիտ Հարությունյանը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Պարագվայում ՀՀ դեսպան է նշանակվել Էսթերա Մկրտումյանը:

Մինչ այդ Էսթերա Մկրտումյանը 2017 թվականից համատեղում էր Արգենտինայի, Ուրուգվայի, Չիլիի և Պերուի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պաշտոնները։

51
թեգերը:
Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի հայ համայնքի հետ