«Իմ քայլը». արխիվային լուսանկար

Իշխանությունը մինչև տարեվերջ պետք է արդյունք ցույց տա, թե չէ մարդիկ երես կթեքեն. Քոչարյան

120
(Թարմացված է 16:23 12.04.2019)
Իշխանությունը դեռ որպես այլընտրանք մատնանշվում են հանրապետականներն ու Ռոբերտ Քոչարյանը, սակայն չի բացառվում, որ նոր ուժ ի հայտ գա։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Իշխանության այլընտրանքային ուժը կարող է հայտնվել մինչ 2019 թվականի վերջ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա կարծիքով` դրա համար հիմք կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի տնտեսական հաջողությունների բացակայությունը։

Քոչարյանի խոսքով` նոր իշխանությունը դեռ շարունակում է պնդել, որ «եթե չլինենք մենք, կլինի կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը»։ Այդ բանաձևը դեռ աշխատում է, բայց եթե մինչև տարեվերջ մեջ տնտեսությունում հաջողություններ չգրանցվեն, ապա իշխանությանը այլընտրանքի անհրաժեշտություն կառաջանա։

«Եթե տնտեսական ոլորտում մինչև տարեվերջ չլինեն հաջողություններ, ապա կձևավորվի այլընտրանքային ուժ, որը ՀՀԿ-ի և Քոչարյանի հետ որևէ կապ չի ունենա: Չգիտեմ՝ գուցե դա ձևավորվի հենց «Իմ քայլի» ներսում, գուցե՝ այսօրվա խորհրդարանական այլ ուժերի կամ արտախորհրդարանականների միջոցով, կամ գուցե բոլորովին նոր ուժից։ Ժամանակը ցույց կտա», – ասաց Քոչարյանը։

Բայց արդեն մի քանի ամիս անց չի հաջողվի այս կամ այն անհաջողության մեղքը բարդել են նախկին իշխանության վրա (անկախ այն բանից` մեղավոր են, թե ոչ). քաղաքագետի կարծիքով, հասարակությունը դա չի ընկալի։

«Մարդկանց հիշողությունը շատ կարճ է։ Հասարակությունն արդեն չի ընկալելու, եթե նոր իշխանություններն ասեն, թե հներն են մեղավոր: Մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է տարիներ անց ատելի կերպարը դառնում  սիրելի և հակառակը»,- ասաց  քաղտեխնոլոգը։

Քոչարյանի խոսքով` մի բան են հույզերը, այլ բան է ընտանիքին գոնե սնունդով ապահովելը։ Ոչ մեկին չի հետաքրքրի` ինչ է եղել։ Կարևոր կլինի, թե ինչ է այժմ», – ասաց Քոչարյանը։

Այդ կենցաղային, պրիմիտիվ հարցը ամեն ընտանիքում առկա է ու որոշում է մարդկանց դիրքորոշումը։

120
թեգերը:
ՀՀ կառավարություն, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Որն է կոռուպցիայի դեմ պայքարում Փաշինյանի նախատեսած ամենամեծ քայլը
Հայտնի է, թե ինչ է արել Փաշինյանի ազգականը. նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Սուրենյանց. «ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթի արցախյան հատվածը հաջողված էր»