Հայկ Ալումյան

Կգա ժամանակը, կներկայացնենք, թե Քոչարյանի գործով ով ինչ պատվեր է տալիս. պաշտպան

117
(Թարմացված է 14:07 12.04.2019)
Պաշտպանի գնահատականով՝ Քոչարյանի գործով դատավորն այս փուլում պետք է հերոս լինի, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Կգա ժամանակը՝ կներկայացնենք, թե Ռոբերտ Քոչարյանի գործով ով ինչ պատվեր է տալիս: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Քոչարյանի գործի հետ կապված բոլոր պատվերներն արդեն իսկ սկսել ենք իմանալ՝ որտեղից են գալիս, ինչ խողովակներով: Կգա ժամանակը, կներկայացնենք ամեն ինչ, թե ինչպես են դատավորների վրա ճնշումներ գործադրում»,-ասաց պաշտպանը:

Նա նշեց, որ դատավորներին պատվերներ տվողների անունները հիմա տալ չի կարող, սակայն երբ ասի, դրանք կարող են շատերին անակնկալի բերել:

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է հիմա Քոչարյանի դատական գործի շրջանակներում,  իրավական անհեթեթության կուլմինացիա է: Պաշտպանի գնահատականով՝ Քոչարյանի գործով դատավորն այս փուլում պետք է հերոս լինի, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնի:

«Քոչարյանն ասել է նաև, որ չի սպասում, որ այս փուլում իր դեմ հարուցված գործով արդար որոշում կկայացվի»,-ասաց Ալումյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թողնել կալանքի մեջ։ Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատարանի հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում:

117
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (181)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հորդորում է բողոքի ցույց չանել
ՀՔԾ քննիչն ու պետը Քոչարյանի կալանքի մասին տարբեր կարծիքներ են հայտնել. փաստաբան
Մինչև 2018թ.–ը Ղարաբաղը եղել է բանակցություններում. Փաշինյանը` Սարգսյանի և Քոչարյանի մասին