Փաշինյանի այցը Իրան. արխիվային լուսանկար

Եվրոպացի մեր գործընկերները հասկանում են հայ–իրանական հարաբերությունները. Փաշինյան

99
Փաշինյանը հույս հայտնեց, որ այս դեպքում էլ քաղաքական հարցերը լուծվեն երկխոսության ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Կարող եմ ասել, որ Եվրոպական երկրների և կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած շփումների ընթացքում արձանագրել եմ, որ մեր եվրոպացի մեր գործընկերները հասկանում և ընդունում են հայ–իրանական հարաբերությունները և համաձայն են այդ հարաբերությունների պահպանման հետ։

Այս մասին այսօր ԵԽԽՎ–ի գարնանային նստաշրջանում, պատասխանելով ինչպես եք համադրում Իրանի և Եվրոպայի հետ բարեկամությունները հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի 2 կողմում էլ մեր բարեկամներն են, և, իհարկե, մեր հույսն ու կոչն այն է, որ այս դեպքում էլ քաղաքական հարցերը լուծվեն երկխոսության ճանապարհով, ինչը հարիր է 21–րդ դարի մարդուն»,–նշեց Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ բոլորի հետ չէ, որ հասցրել է անձամբ շփվել, բայց Եվրամիության գործընկերների հետ շփման մեջ նկատել է այդ հարցի վերաբերյալ համաձայնություն, կոնսենսուս։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում մասնակցում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին։ Նա այսօր ելույթ ունեցով, որից հետո պատասխանեց բազմաթիվ հարցերին։

99
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Հայաստան–Իրան գործակցություն (77)
Ըստ թեմայի
Իրանի - ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագիրը գազի վրա չի տարածվի. նախարար
Հայաստանն օգնություն կտրամադրի Իրանի ջրհեղեղից տուժած քաղաքացիներին
Թրամփն ավելացնում է Իրանի հետ լարվածությունը. ինչպե՞ս Երևանը չհայտնվի երկու քարի արանքում