Տորբյորն Յագլանդ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է Ղարաբաղ այցելու իրավունք ունենա. Յագլանդ

29
Յագլանդը նշել է, որ Եվրոպայի երկրների կառավարությունները պետք է նման մանդատ տան հանձնակատարին մարդասիրական դիտարկման համար։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը պետք է իրավունք ունենա այցելելու Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում։

Ինչպես նշեց Յագլանդը, ԵԽ մարդու իրավունքների կոմիսարիատը մարդասիրական կազմակերպություն է։ Ուստի անընդունելի է, երբ կազմակերպության ներկայացուցիչներին արգելում են մտնել Եվրոպայի որևէ տարածք, որտեղ խաղաղ բնակչություն է ապրում։

«Այսպես կոչված մոխրագույն գոտիները պետք է բաց լինեն կոմիսարիատի համար։ Մեզ համար նման մոխրագույն գոտիներից մեկը Ղարաբաղն է։ Եվրոպայի կառավարությունը պետք է հանդես գա հայտարարությամբ` հանձնակատարին մարդասիրական դիտարկման նպատակով նման այցելությունների մանդատ տրամադրելու համար», – հայտարարեց Յագլանդը։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը բազմաթիվ անգամ կոչ է արել մարդասիրական կազմակերպություններին թույլ տալ մտնել Արցախի Հանրապետություն։

29
թեգերը:
Արցախ
Ըստ թեմայի
Ամերիկացի կոնգրեսականներն այցելել են Արցախ. Բաքուն վրդովված է
Արցախ այցելելու համար Թուրքիան դատում է իր քաղաքացիներին