Հայկ Ալումյան

Քոչարյանի փաստաբանները չհասցրին ամբողջությամբ ներկայացնել բողոքը. նիստը կշարունակվի ուրբաթ

93
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի հիման վրա դատական նիստը կշարունակվի ուրբաթ։ Հնարավոր է, որ երկրորդ նախագահը ներկա կլինի նիստին։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանն ուրբաթ կշարունակի քննարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը։

Առաջին ատյանի դատարանը մարտի 15–ին բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու մասին, գործը քննվելու է դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ։

Ալումյանի խոսքով` դատախազությունն ամբողջությամբ ներկայացրել է իր բողոքը։ Մասնավորապես, առաջին ատյանի դատարանի որոշման հետ անհամաձայնությունն այն մասին, որ Քոչարյանին կաշառակերության մեջ մեղադրելու, ինչպես նաև նրան կալանավորելու համար հիմքերը բացակայում են։ Երկրորդ նախագահի փաստաբանները չեն հասցրել ներկայացնել իրենց բողոքը, որոշում է ընդունվել դատական նիստը հետաձգել մինչև ապրիլի 5-ը։

Ալումյանը նշեց, որ իրենք կներկայացնեն իրենց առարկությունները դատախազության բողոքի վերաբերյալ, իսկ դատախազությունն էլ կներկայացնի իր առարկությունները։

«Դրանից հետո, հավանաբար, պարոն Քոչարյանը, եթե լրացնելու բան ունենա, կլրացնի», - նշեց Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով` փաստաբաններն ուսումնասիրում են գործի նյութերը, բայց առայժմ ոչ մի շոկային կամ անկանխատեսելի մեղադրանքներ կամ ցուցմունքներ չեն գտել։ Ավելին, նրա խոսքով, Քոչարյանի դեմ նույնիսկ ցուցմունքներ չկան, բացի Արշակ Կարապետյանի խոսքերից։

Նախկին նախագահի փաստաբանը պատասխանել է լրագրողների հարցին այն մասին, թե Քոչարյանն ինչ է կարդում բանտում։ Նրա խոսքով` երկրորդ նախագահը կարդացել է Ֆրենսիս Ֆուկույամայի «Ինքնություն. արժանապատվության պահանջարկը և չընկալելու քաղաքականությունը» գիրքը և Սայմոն Սինեկի առաջնորդության մասին գիրքն՝ անգլերենով։

93
թեգերը:
Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է էլեկտրոնային գիրք՝ առանց համացանցի հասանելիության
Ի՞նչ է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Արման Թաթոյանի հանդիպումից հետո
Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատական նիստի օրը հայտնի է
«Իմ քայլի» պատգամավորները դժգոհ հեռացան լրագրողների հետ հանդիպումից
Հայտնի է` երբ կքննվի Ռոբերտ Քոչարյանի բողոքն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի