Մարիա Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է օգնել Ղարաբաղի վերաբերյալ դիրքորոշումների մերձեցման հարցում. Զախարովա

71
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չմեկնաբանեց Հայաստանի պաշտպանության նախարարի աղմկահարույց հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ռուսաստանը պատրաստ է միջնորդել ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցման հարցում։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 30–ին ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակում Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Որպես պաշտպանության նախարար ասում եմ՝ «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպել եմ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։

«Ես չեմ կարող գնահատել կոնկրետ արտահայտությունը։ Ես կարող եմ գնահատել և վերահաստատել, որ Ռուսաստանը քաղաքական–դիվանագիտական կարգավորման կողմնակից է։ Անշուշտ, նախապատվությունը տրվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածություններին», – ասաց Զախարովան` մեկնաբանելով Տոնոյանի հայտարարությունը և Նիկոլ Փաշինյանի գնահատականը։

Զախարովան նշեց, որ եթե կան հարցեր, որոնց շուրջ դիրքորոշումները մերձենում են, ապա Մոսկվան ողջունում է դա։ Նրա խոսքով` եթե անհրաժեշտ է միջնորդների օգնությունը, ապա Ռուսաստանը ԵԱՀԿ համանախագահների պարտավորությունների շրջանակում պատրաստ է ցուցաբերել այդ օգնությունը։

«Աջակցում ենք գործընթացին, կապերին։ Ինձ թվում է, որ իմաստ չունի մեկնաբանել կոնկրետ հայտարարությունները», – նշեց Զախարովան։

Հիշեցնենք, որ, մեկնաբանելով Տոնոյանի հայտարարությունը` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է. Տոնոյանն ասել է, որ եթե հանկարծ պատերազմ լինի, Հայաստանի ձգտումը հաղթանակն է լինելու։ Եթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածեր, նա պետք է պաշտպանության նախարար չաշխատեր։

71
Ըստ թեմայի
Բոզոյան․«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաշվի են նստում Ստեփանակերտի տեսակետի հետ»
Ինչպես պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը. պատասխանում է Սարգսյանը
Սարգսյան. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հաշտեցման հեռանկար չկա»
«Լրացուցիչ ժամանակ կպահանջվի». Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին