00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղ Հայաստանը պետք է ուժեղ լինի. մոսկովյան բանակցությունների «սուխոյ» շեշտադրումը

© Photo : official site of the MoD of RAВстреча министров обороны Армении и России Давида Тонояна и Сергея Шойгу (11 августа 2018). Москвa
Встреча министров обороны Армении и России Давида Тонояна и Сергея Шойгу (11 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվան մտադիր է շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Երևանի հետ։ Ռուսաստանը հետևում է տարածաշրջանային զարգացմանն ու արտաքին ագրեսիայի դեպքում պարտավոր է միջամտել հակամարտությանը Հայաստանի կողմից` միջպետական համաձայնագրերի հիման վրա։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան, Sputnik Արմենայի համար

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ապրիլի 3–ին ավարտեցին Մոսկվայում 3 օր տևած բանակցությունները։ Քննարկվող հարցերի գաղտնիությունը թույլ չի տալիս ներկայացնել դրանց ցանկը, բայց դոմինանտներն ակնհայտ են։

Выставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване - Sputnik Արմենիա
Կառավարությունը մաքսային արտոնություն է տրամադրում զենք արտադրելու համար

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ Երևանը պատրաստվում է շարունակել ռուսական ռազմական ինքնաթիռներ գնել. «Մենք չորս կործանիչով չենք սահմանափակվի»։ Ու բանակցություններ է իրականացրել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի, «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեզեմովի, ռուսական պաշտպանական արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Բացի այդ, Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ Հայաստանը կարող է զենքի նոր վարկ ստանալ ընթացիկ` 100 միլիոն դոլարի համաձայնագրի իրականացումից հետո։

Հայաստանը Ռուսաստանի չորս Սու–30ՍՄ բազմաթիրախային կործանիչ է գնել ու, գործարքի պայմանների համաձայն, դրանք կստանա 2020 թվականին։ Հաշվի առնելով սպառազինությունը, մարտապաշարն ու օդաչուների պատրաստումը` նախագիծը գնահատվում է մոտ 300 միլիոն դոլար, բայց տարածաշրջանում ՀՀ հարվածային ավիացիայի տեխնոլոգիական առավելությունն արժի դա։

Ոչ ընկերասեր հարևանները սպառազինության ոլորտում շեշտը դնում են իսրայելական արտադրության Hermes հարվածային անօդաչուների վրա։ Դրանք թանկ են, բայց խոցելի են թիրախի ճանապարհին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեփական արտադրության «Կռունկ» ու «Բազե» անօդաչուներ ունի, բայց Սու–30ՍՄ–ը մրցակցությունից դուրս է։

Զսպման զենք

4++ սերնդի բազմաթիրախային Սու–30ՍՄ կործանիչը (արդիականացված) համարվում է աշխարհում ամենակատարյալներից մեկը։ Ինքնաթիռը ստեղծվել է երկնքում գերակշռելու համար հրթիռառումբային սպառազինության բավականին մեծ տեսականի ունի և կարող է 8 տոննա ռազմական բեռ երկինք բարձրացնել։ Սու–30ՍՄ–ն արժանի տեղ ունի հարվածային ավիացիայում և զգալիորեն կավելացնի Երևանի պաշտպանական ներուժը։

Հայաստանը սպառազինության լավ նմուշներ ունի նաև «ներքևում»։ Վերջին տարիներին բանակը ստացել է «Իսկանդեր – Է» համալիրներ, ծանր կրականետ «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Ավտոբազա–Մ» ռադիոտեխնիկական հետախուզության վերգետնյա կայան, 9Մ113Մ կառավարվող հրթիռներ, ռազմարդյունաբերության ռուսական արտադրանքի այլ նմուշներ։

Владимир Евсеев на заседании армяно-российского Лазаревского клуба (1 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանին մատակարարած ռուսական զենքը չեզոքացրել է Բաքվի գերազանցությունը․ Եվսեև

Մարտունակ բանակն անկախ Հայաստանի առաջին ու գլխավոր ձեռքբերումն է։ Երևանի պաշտպանական ծախսերը գերազանցում են 500 միլիոն դոլարը, իսկ մինչև 2020 թվականը կհասնեն 600 միլիոն դոլարի։ Երևանի համար Մոսկվայի սահմանած ռուսական զենքի դաշնակցային գները թույլ են տալիս ավելի հաջողությամբ իրականացնել հայկական բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը։ Խաղաղ Հայաստանը պետք է ուժեղ լինի։ Ժամանակակից սպառազինությունը, կոմպակտ ու շարժունակ բանակը զարգացած պետականության նշաններն են։ Հենց այդ պատճառով է Մոսկվան տարիներ շարունակ օգնում Երևանին «զսպման զենքի» դեպքում ու մտադիր է շարունակել զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։

Թեև արևմտյան հատուկ ծառայություններն ու առանձին ամերիկյան պաշտոնյաները պարբերաբար փորձ են անում ճնշել ռուսական զենքի պատվիրատուներին համոզելով ու սպառնալով, բայց վերջին երեք տարիների ընթացքում արտահանման ծավալը մնում է 15 միլիարդ դոլարի մակարդակում։ Հայաստանն այդ ոլորտում Ռուսաստանի ավանդական գործընկերն է։ Երևանը երկու անգամ ռուսական վարկ է ստացել ժամանակակից զենք գնելու համար։ 200 միլիոն դոլարի առաջին համաձայնագիրն իրականացվել է, ավարտվում են զինտեխնիկայի մատակարարումները երկրորդ`100 միլիոնանոց վարկով։ Նշենք, որ սպառազինության մի մասը անհատույց է Հայաստանին տրվում, օրինակ` Ս-300ՊՍ զենիթահրթիռային համալիրի երկու դիվիզիոնը։

Դրական միտումներ

ՌԴ օտար երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստը կկայանա ապրիլի երկրորդ կեսին, սակայն ռուս–հայկական ռազմարդյունաբերական համագործակցությունն արդեն այսօր նոր խթան է ստացել։

Реактивная система залпового огня Смерч - Sputnik Արմենիա
ԱՄՆ պայքարը Կովկասում սպառազինությունների շուկայի համար. ի՞նչ վտանգ է սպառնում Երևանին

Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ–ում, երկրում ռուսական ռազմաբազա կա։ Այս երկու գործոնները կարգավորող ազդեցություն ունեն ամբողջ տարածաշրջանի վրա։ 2001 թվականից Հայաստանի երկինքը պաշտպանում է ՀՕՊ միավորված խմբավորումը, որի կազմում են ՌԴ ՌՕՈՒ–ն ու ՀՕՊ–ը։ Հայաստանի ու Թուրքիայի սահմանին ռուս սահմանապահներն են ծառայում։ Մոսկվան հետևում է տարածաշրջանային զարգացմանն ու արտաքին ագրեսիայի դեպքում պարտավոր է միջամտել հակամարտությանը Երևանի կողմից` միջպետական համաձայնագրերի համաձայն։

ՌԴ–ի և ՀՀ–ի ռազմատեխնիկական զարգացման պայմանագիրը ստորագրվել է Երևանում 2013 թվականին։ Ռազմատեխնիկական համագործակցությունն ամրապնդվում է նաև 1997 թվականին ստորագրված Բարեկամության, գործակցության և փոխօգնության պայմանագրով, 2002 թվականին ստորագրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրով (ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը)։ Իսկ ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիրը Երևանն ու Մոսկվան կնքել են հեռավոր 1992 թվականին։

Վաղ թե ուշ հարևան ժողովուրդների հետխորհրդային թշնամանքն անցյալում կմնա, իսկ մինչ այդ Ռուսաստանն օգնում է խաղաղություն պահպանել։

Լրահոս
0