Роберт Кочарян на заседании армяно-российского Лазаревского клуба (30 ноября 2018). Еревaн

Քոչարյանի կալանքի հարցը կքննի նրանից մեդալ ստացած դատավորը

277
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը բողոքարկել են Վերաքննիչ դատարան։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։ Արդեն հայտնի է, թե որ դատավորին են մակագրել բողոքի քննությունը։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց երկրորդ նախագահի փաստաբանական խմբի մամուլի պատասխանատու Էլեն Առաքելյանը։

Նրա խոսքով, բողոքը կքննի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։ Վերաքննիչ դատարանի նիստի օրվա և ժամին մասին Էլեն Առաքելյանը խոստացավ լրացուցիչ տեղեկացնել ավելի ուշ։

Նախկինում մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Ռուզաննա Բարսեղյանը համարվում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի «մարդը»։

Նա երիտասարդ տարիներին աշխատել է Ապարանի «ՆԻԳ» գործարանում՝ որպես բանվորուհի։

Իսկ իրավաբանական իր գործունեությունը սկսել է Ապարանի շրջանի ժողդատարանում՝ նախ որպես դատական նիստերի քարտուղար, ապա` դատավոր։

2007 թվականին Ռուզաննա Բարսեղյանը Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա նախագահի Ռոբերտ Քոչարյանից ստացել է «Մխիթար Գոշ» մեդալ:

Հիշեցնենք, 2019-ի մարտի 15-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ:

277
թեգերը:
Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Ալումյան. «Երկրորդ նախագահին առնչվող քրեական գործընթացները բացարձակ ապօրինություն են»
Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքի քննությունը հետաձգվեց
Դավթյան. «Բոլոր քրեական գործերով ապահովվել է առավելագույն թափանցիկություն»
Դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքը