Միրոսլավ Լայչակ

ԵԱՀԿ նախագահը խոսել է Փաշինյան–Ալիևի հանդիպման մասին

131
Կազմակերպության գործող նախագահը ողջունել է Ավստրիայի մայրաքաղաքում կայացած բանակցությունների կառուցողական մթնոլորտը։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 31-ին Բրատիսլավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Շոֆերը պատմել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքների մասին։

Գործող նախագահը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը և հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ զգալի քայլեր ձեռնարկելու առաջնորդների ձգտումը։

«Մենք նախկինի պես դրական ենք գնահատում ու ամբողջովին աջակցում ենք այս գործընթացին և ղեկավարների՝ հրադադարի ռեժիմն ամրապնդելու, ինչպես նաև մարդասիրական ոլորտում քայլեր ձեռնարկելու հանձնառությանը», – ասել է Լայչակը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Ալիևի` մարտի 29-ին կայացած հանդիպումն անցել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։

Լայնաֆորմատ հանդիպմանը հաջորդել էր Փաշինյան–Ալիև առանձնազրույցը։ Հետո հանդիպումը կրկին շարունակվել էր արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Հանդիպման նախաձեռնողները հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն էին:

131
Ըստ թեմայի
Վիեննայի հանդիպման հետքերով. Երևանը կբանակցի Բաքվի հետ, բայց վառոդը չոր կպահի
Սարգսյան. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հաշտեցման հեռանկար չկա»
Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մանրամասները դեռ չի պատմել թիմակիցներին
Քանի դեռ գլուխներ են կտրում, անհնար է խոսել խաղաղության մասին. Մարուքյան
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել