Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանի հետ կապված իրադարձությունները ՀՀ-ի ներքին գործն են, բայց կա մի «բայց»․ Կրիլով

613
(Թարմացված է 22:28 31.03.2019)
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը պարզաբանեց, թե ինչ ստորջրյա հոսանքներ կարող են լինել Հայաստանի ներքաղաքական «գետում»։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Ռուսաստանը կարծում է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը Հայաստանի ներքին գործն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը։ Նրա կարծիքով՝ դժվար թե Մոսկվան միջամտի ու իր համակրանքն արտահայտի այս կամ այն կողմի նկատմամբ։

Նախորդ տարվա հուլիսին ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորել են 2008 թվականի մարտին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Սակայն Հայաստանի Վերաքննիչ դատարանը օգոստոսի 13-ին չեղարկել էր կալանավորման մասին որոշումը՝ ազատ արձակելով Քոչարյանին։

Գործը կրկնակի քննման էր ուղարկվել Վերաքննիչ դատարան, որը դեկտեմբերի 7-ին ուժի մեջ էր թողել առաջին ատյանի որոշումը որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին։ Այդ որոշման համաձայն՝ նույն օրվա երեկոյան երկրորդ նախագահը կալանավորվել է։ Նախկին նախագահի փաստաբանները նրան քաղբանտարկյալ են համարում ու հայտնում են դատավարության կարգերի ու նորմերի խախտման մասին։

Կրիլովի խոսքով՝ Քոչարյանի հետ կապված պատմությունը կարող է բարդացնել երկրի ներքաղաքական վիճակը։ Պարադոքսն այն է, որ նախորդ իշխանությունը, հակառակ հանրության բողոքական տրամադրությունների, կարողացել է մենաշնորհի ենթարկել բոլոր ռեսուրսներն ու տարատեսակ մեխանիզմների օգնությամբ համախմբել հիմնական զանգվածին։ Հիմա նման բան չկա, հայ հասարակությունը սկսում է սեգմենտների բաժանվել։ Իսկ Քոչարյանի դեպքը կարող է նման սեգմենտացիայի հանգեցնել։

«Սա մտավախություններ է առաջացնում, որ կարող է ապակայունացում լինել։ Իսկ Ռուսաստանը շահագրգռված է, որ իրավիճակը Հայաստանում կայուն լինի, իշխանություններն էլ հաջողված հասարակական ու սոցիալ-տնտեսական քաղաքականություն վարեն», - ասում է Կրիլովը։

Քաղաքագետը նշում է, որ Մոսկվան նախկինի պես Հայաստանին համարում է կարևոր դաշնակից հետխորհրդային տարածքում։ Այդ առումով Հայաստանում առկա ոչ մի խնդիր հօգուտ Ռուսաստանի չի կարող լինել։

Александр Крылов на конференции Духовные ценности и современное государство (25 марта 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan , Asatur Yesayants
Ալեքսանդր Կրիլով
613
թեգերը:
Ռուսաստան, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (284)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի որդին արծաթե մեդալ է նվաճել. տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանը դատարանում մոտ 40 րոպե ելույթ է ունեցել. ի՞նչ է ասել նա
Ռոբերտ Քոչարյանը գիտի՞ Վահան Շիրխանյանի աղմկահարույց նամակի մասին