00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիեննայի հանդիպման հետքերով. Երևանը կբանակցի Բաքվի հետ, բայց վառոդը չոր կպահի

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян и личный представитель действующего председателя ОБСЕ, посол Анджей Каспрчик перед началом встречи с президентом Азербайджана Ильхамом Алиевом (29 марта 2019). Вена
Премьер-министр Армении Никол Пашинян и личный представитель действующего председателя ОБСЕ, посол Анджей Каспрчик перед началом встречи с президентом Азербайджана Ильхамом Алиевом (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի մոտ, ապա այդ հանգամանքը լուրջ շտկումներ կմտցնի բանակցությունների տրամաբանության և բնույթի մեջ, բայց այդ պայմաններում էլ կողմերը պետք է դժվար ու քրտնաջան աշխատանք անեն։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վիեննական հանդիպումը խորհրդանշեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը։ Այլ արդյունքների մասին խոսելը դեռ շուտ է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։ Հայկական կողմը չի դավաճանել իր մոտեցումներին. Ստեփանակերտին բանակցային սեղանի մոտ վերադարձնելը շարունակում է առաջնային խնդիր լինել Երևանի համար։

Փորձագետը կարծում է, որ ապագա հանդիպումների ժամանակ, լինի դա առաջնորդների, թե ԱԳՆ ղեկավարների մակարդակով, նախևառաջ կքննարկվեն այն հարցերը, որոնց պարագայում հնարավոր է համեմատաբար արագ փոխզիջման հասնել։

«Հայաստանն այժմ փորձում է ժամանակ շահել. որքան հնարավոր է երկար պահպանելով բանակցային գործընթացն ու հակամարտության գոտում հարաբերական անդորրը, նախապատրաստվել տարբեր սցենարների և չսպասված իրավիճակների», – ասաց Գալստյանը։

Փորձագետի կարծիքով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամենևին էլ դեմ չեն, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի մոտ, նրանք հաճույքով լրացուցիչ աթոռ կհատկացնեն Ստեփանակերտի ներկայացուցչի համար, բայց պայմանով, որ Բաքուն դեմ չլինի։ Իսկ Ադրբեջանը դեմ է, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով. երկրի իշխանությունները պետք է սեփական քաղաքացիներին համոզեն, որ այդ քայլն անհրաժեշտ է, Արցախի վերադարձը լուրջ շտկումներ կմտցնի բանակցությունների տրամաբանության ու բնույթի մեջ և այլն։ Այդ պայմաններում կողմերը դեռ պետք է դժվար և քրտնաջան աշխատանք տանեն։

Пашинян и Алиев проводят встречу за закрытыми дверями - Sputnik Արմենիա
Փաշինյան–Ալիև հանդիպում. ճեղքում չեղավ, փղերն էլ իրենց տեղերում են

Մեր զրուցակիցը չբացառեց նաև, որ Ալիևը կարող է որոշակի դիսկոմֆորտ զգալ Հայաստանի նոր առաջնորդի հետ բանակցությունների ընթացքում։

«Փաշինյանը նոր մարդ է, որը նման չէ նախորդներին, նոր գաղափարներ ու մոտեցումներ ունի։ Ադրբեջանի առաջնորդը այժմ ստիպված է հարմարվել նոր գործընկերոջը, և նա գուցե նաև իրավիճակի նկատմամբ ազդեցության որոշակի լծակներ կորցնելու մտավախություն ունի», – նշեց Գալստյանը։

Պետք է նշել, որ Վիեննայի հանդիպումը նաև Փաշինյանի հանդեպ քննադատության նոր չափաբաժնի պատճառ դարձավ Հայաստանի ներսում։ Ընդդիմախոսները մեղադրեցին վարչապետին, որ նրա պատճառով մոռացության մատնվեցին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նրանք նշեցին, որ այդ պայմանավորվածությունները, Երևանի համար լուրջ հաղթաթուղթ էին 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո։

Պայմանավորվածությունների էությունը հետևյալն էր` շփման գծի լարվածության նվազմանը նպաստող մեխանիզմներ ներդնել և հետաքննել հակամարտության գոտում արձանագրվող միջադեպերը։

Антониу Гутерреш - Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Փաշինյան–Ալիև հանդիպմանը

Պայմանավորվածություններն այժմ իսկապես չեն հիշատակվում ո՛չ միջնորդների հայտարարություններում, ո՛չ առաջնորդների ելույթներում։ Սակայն Գալստյանի կարծիքով` այն խնդիրը, որոնք կոչված են լուծելու այդ պայմանավորվածությունները, այժմ փաստորեն լուծվում է. դա հակամարտության գոտում հարաբերական կայունության պահպանումն է։

«Այո, այդ պայմանավորվածությունների մեջ ամրագրված միջոցառումները Ադրբեջանի համար անհարմար իրավիճակ էին ստեղծում, ինչով էլ պայմանավորված է այն, որ Բաքուն չի ցանկանում դրանք կյանքի կոչել։ Սակայն ներկա փուլում Երևանը փորձում է էսկալացիայի նվազման հասնել Բաքվի հետ ուղիղ կապի միջոցով։ Նպատակը նույնն է, պարզապես փոխվել է այդ նպատակին հասնելու գործիքակազմը։ Բացի այդ, ես ավելի քան համոզված եմ, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կրկին կպնդի, որ այդ պայմանավորվածությունները պահպանվեն», – ասաց Գալստյանը։

Քաղաքագետն անդրադարձավ նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի բավականին խիստ հայտարարությանը, որը նա արել էր նախօրեին ԱՄՆ–ում տված հարցազրույցներից մեկում։ Նախարարն ասել է, որ ինքը «տարածքներ` խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել է հետևյալ կերպ` «նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց»։ Տոնոյանը նշել է նաև, որ Հայաստանը կավելացնի հարձակողական ստորաբաժանումների քանակը և դուրս կգա մշտական պաշտպանական վիճակից։

«Դա շատ կարևոր երևույթ է, որը վկայում է Հայաստանի ռազմավարության մեջ առկա փոփոխությունների մասին։ Այդ ռազմավարությունն աստիճանաբար հարձակողական է դառնում։ Իրականում շատ լուրջ խաղ է, և Հայաստանի գործողություններն առայժմ ճիշտ են այդ խաղում», – կարծում է Գալստյանը։

Երևանի վարքագծի էությունը հետևյալն է` կառուցողական դիրքորոշում պահպանել բանակցություններում, միևնույն ժամանակ չոր պահել վառոդը, տնտեսությունը զարգացնել ու ամրապնդել պետության պաշտպանունակությունը։

Լրահոս
0