Երուսաղեմ

Հայ–իսրայելական հարաբերությունները զարգացնելու ժամանակը եկել է. Էսկին

74
Քաղաքագետը կարծում է, որ Իսրայելը կարող է մտերմանալ Հայաստանի հետ` ուշադրություն չդարձնելով Իրանի հետ մտերմությանը, Երևանը կարող է ընդառաջ գնալ` ուշադրություն չդարձնելով իսրայելա–ադրբեջանական հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ժամանակն է, որ Իսրայելն ու Հայաստանը մերձենան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց իսրայելցի հրապարակախոս և քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։

«Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները հասունացել են հետևյալ պատճառներով։ Այժմ երկրները լրջորեն քննարկում են, թե ինչպես կարելի է բարեկամություն անել` միևնույն ժամանակ ուշադրություն չդարձնելով, օրինակ, իրանական գործոնին», – ասաց Էսկինը։

Նրա խոսքով` Հայաստանը մշտապես ընդգծում է, որ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները պետք է պահպանվեն, և Իսրայելը դա հասկանում է։ Երևանն իր հերթին նույնպես կարող է ընդառաջ գնալ` ուշադրություն չդարձնելով իսրայելա–ադրբեջանական հարաբերություններին։

«Խորհրդային Միության փլուզումից հետո Իսրայելը բազմաթիվ փորձեր է ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար, սակայն Հայաստանը դրան պատրաստ չէր Իրանի հետ կենսական անհրաժեշտություն ունեցող համագործակցության պատճառով», – նշեց Էսկինը։

Իսրայելը Ադրբեջանի հետ զարգացնում է տարիների ընթացքում ամրապնդած ռազմավարական և առևտրային հարաբերությունները։ Միևնույն ժամանակ քաղաքական առումով, ըստ նրա, խնդիրները բավականին շատ են։

«Բաքուն ՄԱԿ–ում մշտապես Իսրայելի դեմ է քվեարկում, չի բացել և մտադիր էլ չէ ներկայացուցչություն բացել Իսրայելում։ Գործը հասել է նրան, որ Իլհամ Ալիևը Թուրքիայում արաբական երկրների հետ մեկտեղ մասնակցել է հակաիսրայելական համաժողովին։ Այդ պատճառով էլ քաղաքական հարաբերությունները բավականին բարդ են», – ասաց Էսկինը։

Էսկինը հավանական չի համարում այն տարբերակը, որ Երևանն իսրայելական կճանաչի Գոլանի բարձունքները, այդուհանդերձ նա աշխատանքների այդ ուղղությունը Հայաստանի համար «կանաչ միջանցք է» անվանում։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին Իսրայել էր մեկնել Հայաստանի պատվիրակությունը` փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, ինչպես նաև Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։

Իսրայելական կողմի հետ քննարկվել են զանազան հարցեր, այդ թվում` դեսպանատան բացումը և Հայաստանում Իսրայելի նոր դեսպանի նշանակումը:

74
թեգերը:
Իսրայել, Հայաստան
Ըստ թեմայի
«Իրականում». Թուրքիայի հետ վեճում Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության շահարկումը բարոյական չէ
Թրամփն ուղիղ եթերում ճանաչեց Գոլանի բարձունքները իսրայելական տարածք. տեսանյութ
Իսրայելը հաղթողի կարգավիճակում է հայտնվել. Sputnik–ի հյուրը Բենիամին Պողոսյանն է