Նիկոլ Փաշինյանն ու Սեբաստյան Կուրցը

Ավստրիայի կանցլերը Վիեննայում առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

147
Ավելի վաղ ավարտվել էր Ավստրիայի կանցլերի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը տևել է մոտ 40 րոպե։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Վիեննայում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կուրցը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցությունների ճանապարհով լուծելու ջանքերը։

«Ուրախ էի ընդունել Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որը Վիեննա էր ժամանել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների համար։ Ես կոչ եմ արել երկու կողմերին շարունակել ձգտել հակամարտության բանակցային լուծմանը», –  հանդիպումների արդյունքում Twitter–ում գրել է Կուրցը։

Նշենք, որ ավելի վաղ ավարտվել է Ավստրիայի կանցլերի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը տևել է մոտ 40 րոպե։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիեննայում մեկնարկել էր երևանյան ժամանակով 14:00-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, այնուհետև շարունակվել է առանձին: Երեք ժամ անց նրանց կրկին միացել էին արտգործնախարարներն ու համանախագահները:

147
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Հայ զինվորի լուսանկարը գողացել ու կեղծ լուրեր են տարածում
Փաշինյան–Ալիև հանդիպումն ավարտվեց. 3 ժամ 15 րոպե
Փաշինյան–Ալիև հանդիպման օրը ճիշտ էր ընտրված. աստղաբան
Քանի անգամ են հանդիպել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Մեկնարկեց Փաշինյան–Ալիև առանձնազրույցը` փակ դռների հետևում