00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի ու Ալիևի առանձնազրույցն ավարտվեց

© Photo / official site of the Prime minister of RAВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (29 марта 2019). Вена
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի և Ադրբեջանի զրույցին միացել են դիվանագետներն ու ՄԽ համանախագահները։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցն ավարտվել է։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ նրանց հանդիպումը շարունակվում է արտգործնախարարների ու Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

«Հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ»,– գրել է նա։

Փաշինյան–Ալիև հանդիպումը մեկնարկել է ավելի քան երկու ժամ առաջ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։

Լայնաֆորմատ հանդիպմանը հաջորդել էր Փաշինյան–Ալիև առանձնազրույցը։

Փաշինյան–Ալիև հանդիպումն ավարտվեց. 3 ժամ, 15 րոպե

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն: Հանդիպման նախաձեռնողներն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները:

Քանի անգամ են հանդիպել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա
Քանի անգամ են հանդիպել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը

Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ սկզբնական փուլում հանդիպումները պետք է օրակարգ չունենան, այլ պետք է լինի հարցերի լայն շրջանակ և պետք է մտքեր փոխանակվեն տարբեր հարցերի վերաբերյալ։ «Ընդհանուր առմամբ` կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում»,–նշել էր Փաշինյանը։

Հիշեցնենք, որ սա Փաշինյանի ու Ալիևի հինգերորդ հանդիպումն է։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 2018 թվականի հունիսի 14–ին Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է նրանց։

Երկրորդ հանդիպումը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 28–ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։ Առաջնորդները կարճատև զրույց էին ունեցել, որի ընթացքում որոշվել էր օպերատիվ կապ հաստատել։ Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 7–ին Սանկտ Պետերբուրգում։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցել էին ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Չորրորդ հանդիպումը կայացել էր 2019 թվականի հունվարի 22–ին Դավոսում։ ՀՀ վարչապետը տնտեսական համաժողովի ժամանակ հերթական ոչ պաշտոնական հանդիպումն էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Վիեննայի այս հանդիպումը նրանց առաջին պաշտոնական հանդիպումն է։

Լրահոս
0