Հայկական զինված ուժերի զինծառայողներ

Հայաստանը կարող է Գոլանի բարձունքի ճանաչման քաղաքականության «շահառու» դառնալ. Էսկին

212
(Թարմացված է 00:26 26.03.2019)
Թեև այսօր քիչ հավանական է, որ Երևանը Գոլանի բարձրունքները որպես իսրայելական ճանաչի, սակայն քաղաքագետի կարծիքով, արժե, որ Հայաստանում մտածեն նման հնարավորության մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Գոլանի բարձրունքների ճանաչումը թույլ կտա Հայաստանին Արցախի համար նոր կարգավիճակ պահանջել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իսրայելցի հրապարակախոս ու հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես ճանաչել էր Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ: Այդ տարածքը ռազմավարական նշանակություն ունի իսրայելական պետության անվտանգության ու տարածքաշրջանում կայունության առումով։ Այսօր կայացած հանդիպման ժամանակ ճանաչման հռչակագիր է կնքվել։

«Միջազգային քաղաքական մտածելակերպում այդ նոր ուղղության «շահառու» դառնալու համար Հայաստանը պետք Թրամփի հետքերով ճանաչի Գոլանի բարձունքները։ Իսկ հետո, ինչը շատ կարևոր է, Ղարաբաղի համար հատուկ կարգավիճակ պահանջնի։ Ոչ թե որպես առանձին ինքնավար գոտի, այլ որպես Հայաստանի մի մաս», – ասաց Էսկինը։

Եթե Հայաստանը հիմա օգտվի «Թրամփի նախագծից», սկսի ակտիվ բանակցություններ վարել այդ ուղղությամբ, աջակցի ԱՄՆ–ին այդ հարցում, ապա, նրա կարծիքով, այդ հարցով Իսրայելը կարող է օգտակար լինել։

Թեև Էսկինը կարծում է, որ Երևանի կողմից Գոլանի բարձունքները իսրայելական ճանաչելն անհնար է, աշխատանքի այդ ուղղությունը Երևանի համար նա «կանաչ միջանցք» է համարում։

«Քայլերն այդ ուղղությամբ պետք է համապատասխանեն Հայաստանի շահերին։ Այս պահին Հայաստանն այդքան կտրուկ աշխարհաքաղաքական թռիչքի չի գնա», – նշեց Էսկինը։

Նրա խոսքով` Գոլանի ճանաչումն իմաստ ունի Արցախի ու Հայաստանի «կապերի» ճանաչման առումով։ Անհարժեշտ է, որ Հայաստանը շատ խելացիորեն առաջ տանի սեփական շահերը։

Նրա խոսքով, հիմք կարող է հանդիսանալ այն փաստը, որ այսօր Արցախի բնակչության գրեթե 100% հայկական է։ Դեռ 90–ականների վերջից ադրբեջանական կողմը համաձայնություն էր տվել, որ «բուն Ղարաբաղը մնում է Հայաստանի հսկողության տակ»։ 

Կողմերը վիճում էին այն մասին, արդյո՞ք Հայաստանը կտա հինգ կամ յոթ շրջան։ Խոսքը Ելցինի կառավարման վերջին շրջանի մասին է։ Հայաստանը պնդում էր 5 շրջանների վրա Արցախի անվտանգությունն  ապահովելու համար։

Նա նշում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ժնևյան ու մի շարք այլ համաձայնագրեր պահանջում են, որ սահմանի ցանկացած փոփոխություն լինի երկու կողմերի համաձայնությամբ ու ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։

«Հասկանալի է, որ Հայաստանը չի կարող Ադրբեջանի հետ իրադարձությունների նման զարգացում ակնկալի։ Թրամփն իր որոշմամբ ցույց տվեց, որ ԱՄՆ–ն պատրաստ է  դուրս գալ այդ շրջանակից ու վերադառնա այն հիմքերին, որոնց վրա կնքվել է 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտը։ Այն սկսվում էր գոյություն ունեցող սահմանների ճանաչումից»,  –ասաց Էսկինը։

ԱՄՆ նախագահը փաստացի պատրաստակամություն հայտնեց ճանաչել գոյություն ունեցող սահմանները, ու դրա հիման վրա տարբեր դեպքերում անվտանգության պահանջներին ընդառաջ գնալ։

«Արցախի հետ նմանություն անկասկած կա», – նշեց Էսկինը։

Պատասխանելով հարցին, կարո՞ղ է արդյոք ԱՄՆ–ն խոսել այս դեպքի բացառիկ լինելու մասին, ինչպես Կոսովայի պարագայում, Էսկինը նշեց, որ սրանք տարբեր իրավիճակներ են։

Կոսովոյում, նրա խոսքով, անկախությունը ճանաչվել է, ընդ որում` մասամբ (նրանք ՄԱԿ չեն մտել)։

«Կոսովոն այլ պետության չի միացվել։ Սրանով Կոսովոն էականորեն տարբերվում է Ղրիմից, օրինակ։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին` ապա դրա ապագան Հայաստանի հետ է կապված լինելու։ Ադրբեջանի հետ լրիվ խաղաղ պայմանավորվածության դեպքում, հնարավոր է, որոշակի երաշխիքներով, հնարավոր է, որոշակի միջազգային զորքերի ներկայությամբ։ Այստեղ տարբեր հնարավորություններ կան», – ասաց Էսկինը։

Ինչ վերաբերում է  Երևանի ու Դամասկոսի հարաբերություններին, ապա Էսկինը ուշադրություն հրավիրեց, որ կառավարությունը հսկում է նախկին Սիրիայի (7 տարվա սահմաններում) տարածքի կեսից քիչը։

Էսկինի խոսքով` Սիրիայի հյուսիսում մոտ 15% Թուրքիան է օկուպացրել։ Եվս 30% վերահսկում են քրդերը։ Իսկ Գոլանի բարձունքները, նրա խոսքով, 2 հազար քառակուսի մետրից էլ պակաս են։

Նրա խոսքով` հարցը նաև չպետք է կապված լինի Երևանի ու Թեհրանի փոխհարաբերությունների հետ։

«Հայաստանին պետք են ու կարևոր են լավ, բարի հարաբերությունները Իրանի հետ։ Այսօր դա Հայաստանի համար ռազմավարական անհրաժեշտություն է։ Իսրայելը հաշվի է առնում այդ կարիքը», – նշեց Էսկինը։ 

Նշենք, Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի գերիշխանությունը ճանաչելու վերաբերյալ` այն աղաղակող անվանելով։ Եվրամիությունում հայտնել են, որ չնայած Թրամփի հայտարարությանը, ԵՄ–ն Գոլանի բարձունքները Իսրայելի մաս չի ճանաչի։ Ռուսաստանը նույն կերպ է արձագանքել։

212
թեգերը:
Արցախ, Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Իսրայել, Սիրիա
Ըստ թեմայի
Փաշինյանը բացատրեց` ինչու Արցախի վերադարձը բանակցային սեղան ձևաչափի փոփոխություն չէ
Հայաստանն ու Արցախն անհրաժեշտության դեպքում կպատասխանեն, թող որևէ մեկը չկասկածի. ԱԳՆ
ԱՄՆ–ն նրբանկատ չի լինի. ի՞նչ հետևանքներով է հղի Հայաստանով իրանական գազի տարանցումը
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի. մենք ինչո՞վ ենք զբաղված
Քիչ է հնարավոր, որ ադրբեջանական հասարակությունը կլսի Փաշինյանին. քաղաքագետ
Դրանք շահարկումներ չեն. ինչը՞ կստիպի ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը