Փաշինյանն ու Ալիևը

Փաշինյանի ու Ալիևի հավանական հանդիպման օրը հայտնի է

301
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպելու են Ավստրիայում։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը հնարավոր է` կայանա Վիեննայում, ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Ավստրիայի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրները։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ հանդիպումը կարող է կայանալ Վիեննայում մարտի 29-ին», – հայտնել է գործակալության զրուցակիցը։

Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունը։ Նա նշեց, որ ղեկավարների հանդիպման մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով։

Հիշեցնենք` վերջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են հունվարին Դավոսում։

Ավելի վաղ Թեհրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել էր, որ մտադիր է առաջիկայում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։

301
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ալիև հանդիպման մանրամասները վարչապետը ներկայացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Փաշինյան – Ալիև հանդիպումները պետք չէ թերագնահատել. ԵԱՀԿ ղեկավար
Փաշինյան–Ալիև հանդիպման կադրերը. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Փաշինյան–Ալիև հանդիպման հարցը
Փաշինյան – Ալիև հանդիպում կլինի՞. պարզաբանում է ՀՀ ԱԳՆ–ն