Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չէ. հարցին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը

421
Սոցցանցերում ու ԶԼՄ–ներում հաճախ է հնչում մի հարց, որն ուղղվում է վարչապետին։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական հետապնդում սկսելու որոշումը վարչապետը չի կայացնում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաճախ հարց ա հնչում՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չի: Ու էդ հարցն ինձ ա ուղղված: Ես չեմ որոշում՝ ով նստի, ով չէ. քրեական գործի նախաքննությունն ա դա որոշում: Եթե պարզվի, որ ինչ-որ մեկը պիտի նստի, կնստի, եթե պարզվի՝ չպետք է նստի, չի նստի»,– ասաց նա։

Հիշեցնենք` փետրվարին ԶԼՄ–ները հայտնեցին, որ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով։

421
թեգերը:
Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞վ է վերջապես Հայաստանի առաջին տիկինը. Նիկոլ Փաշինյանի պատասխանը
«Դուք արդեն մոտենում եք պետական գաղտնիք բացահայտելուն». Փաշինյանի ասուլիսը` լուսանկարներով
Նպաստները դնել–կտրել, թե՞... Փաշինյանը կրկին խոսեց նպաստառուների մասին