00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցուն փորձում է տեսակցել Կարմիր խաչը. հարուցվել է քրգործ

© Sputnik / Asatur YesayantsВид на Азербайджан с армянских позиций
Вид на Азербайджан с армянских позиций  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեռ վաղ է խոսել սահմանախախտի` հնարավոր փոխանակման մասին, օրինակ, 2018 թ. հուլիսին Ադրբեջանի սահմանը հատած բերդավանցի Կարեն Ղազարյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 18 Մարտ — Sputnik. ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցու հոգեկան հիվանդ լինել–չլինելու կամ այլ մանրամասների հետ կապված` ազգային անվտանգության ծառայությունը դեռ ինֆորմացիա տրամադրել չի կարող։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Խաչատրյանը։ Նա նշեց, որ սահմանախախտի հետ կապված այս պահին լրատվամիջոցներին տրամադրելու ինֆորմացիա չկա։

Армянский военнослужащий - Sputnik Արմենիա
Հայ–ադրբեջանական սահմանին ադրբեջանցի է վնասազերծվել. ՊՆ խոսնակ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր հերթին մեզ տեղեկացրեց, որ ՊՆ–ն սահմանախախտին հայտնաբերելուց, առաջին բուժօգնությունը տրամադրելուց հետո նրան, ըստ օրենքի, փոխանցել է ԱԱԾ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման կապի ղեկավար Զառա Ամատունուց էլ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են սահմանախախտի հետ։ Ի պատասխան Ամատունին նշեց, որ այս պահին աշխատում են նրան տեսակցելու ուղղությամբ:

Ի դեպ, գերիների փոխանակման հարցերով զբաղվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը կից պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։ Նշենք, որ դեռ վաղ է խոսել սահմանախախտի` հնարավոր փոխանակման մասին, օրինակ, մեր` դեռ 2018 թ.–ի հուլիսին Ադրբեջանի սահմանը հատած Կարեն Ղազարյանի հետ։

Армянский военнослужащий - Sputnik Արմենիա
Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանը խախտած տղամարդը հոգեկան հիվանդ է

Հիշեցնենք, որ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ մարտի 15-ի գիշերը, ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում գտնվող զորամասերից մեկի պահպանության տեղամասում ադրբեջանցի սահմանախախտ է հայտնաբերվել ու ձերբակալվել: «ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Նրան ցուցաբերվել է առաջին բուժ օգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– գրել էր Հովհաննիսյանը։

Սահմանախախտի մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն` նա Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովն է։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն էլ հաստատել էր, որ իր բնակիչներից մեկը մտել է ՀՀ տարածք։ Ըստ ադրբեջանական կողմի` տղամարդը հոգեկան հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ։

Նշենք, որ սահմանախախտների դեպքում հարուցվում է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով, այն է.

Дом в селе Мецаван, где произошло преступление - Sputnik Արմենիա
Կողոպուտ Հայաստանում. փակել են տարեց կնոջ բերանն ու գողացել նրա խնայած փողերը

«1. Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված քաղաքական ապաստանի իրավունքից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն»:

Բացի այդ` Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը նախորդ տարվա հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈւ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈւ-ում: Կարեն Ղազարյանին Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման են դատապարտել։

Լրահոս
0