Զոհրաբ Մնացականյան

Որոնք են ղարաբաղյան կարգավորման կենսական նշանակություն ունեցող կետերը. հիշեցրել է ՀՀ ԱԳՆ–ն

111
(Թարմացված է 13:24 13.03.2019)
Ռիսկերի նվազեցման ու միջադեպների հետաքննության մեխանիզմների ներդրումն անհրաժեշտ է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Դուշանբեի, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը մեծ նշանակություն ունի ղարաբաղյան հարցով բանակցությունների արդյունավետությունն ապահովելու համար։ Այս մասին այսօր Երևանում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«ԼՂ հիմնահարցը վերաբերում է Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքին: Հիմնահարցը վերաբերվում է Արցախի 150 հազար բնակչության ֆիզիկական, կենսական անվտանգությանը, կյանքի իրավունքին», – ասաց Մնացականյանը։

Նրա խոսքով` խնդրի խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման ու միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումն, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի հանդիպմանն, իսկ մինչ այդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում։

Նշենք` 2016 թվականի ապրիլյան գործողություններից հետո Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ու Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ քննարկվել են մեխանիզմներ, որոնք նպաստում են շփման գծում լարվածության նվազեցմանը, նաև ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննմանը։

Սեպտեմբերի 28–ին Փաշինյանը հայտնել է, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում պայմանավորվել է խաղաղություն պահպանել սահմաններին և հավատարիմ լինել երկխոսությանն ու բանակցություններին։

111
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Հայաստան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (266)
Ըստ թեմայի
Պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով. Յոհաննես Հանը` Ղարաբաղյան բանակցությունների մասին
Երկար հարց, կարճ պատասխան. Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել
Փաշինյան – Ալիև հանդիպումները պետք չէ թերագնահատել. ԵԱՀԿ ղեկավար