Զոհրաբ Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Արցախ

73
ՀՀ արտգործնախարարը կմասնակցի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Արցախի Հանրապետություն։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մնացականյանը կմասնակցի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը կայանալու է վաղը` մարտի 12-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախ է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԱԱԽ մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստն առաջին անգամ է անցկացվելու Արցախում։

73
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Արցախ, Հայաստան