Նիկոլ Փաշինյանն ու Յոհաննես Հանեսը

Հանը շփոթել է Բախտաձեին ու Փաշինյանին. գրառումը մի քանի րոպե անց ջնջել են

276
Համացանցում տարածվում է եվրահանձնակատար Յոհաննես Հանի գրառումը, որում նա գրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Եվրահանձնակատար Յոհաննես Հանը Twitter–ի իր պաշտոնական էջում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի մասին։

«Հաճույքով Բրյուսելում կրկին ողջունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ձեռնտու է երկուսիս համար։ Աշխատում ենք կիրարկման ուղղությամբ», – Twitter–ում գրել է Հանը։

Ամեն ինչ լավ կլիներ, եթե Հանն իր գրառման մեջ չշփոթեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։

Գրառումը սոցիալական ցանցում մնացել է մի քանի րոպե, ավելի ուշ հեռացվել է։ Սակայն օգտատերերը հասցրել են սքրին անել գրառումը։ Համապատասխան սքրինը Facebook–ի իր էջում հրապարակել է վրացի քաղաքագետ Գիա Աբաշիձեն։

Ավելի ուշ հրապարակվել է գրառման փոխված և ճիշտ տարբերակը։

​Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 4-5–ն աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել և բանակցություններ վարել Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի նախագահներ Ժան Կլոդ Յունկերի և Դոնալդ Տուսկի, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ինչպես նաև ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում։

Նույն օրը Բրյուսելում է եղել նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Նա մասնակցել է ԵՄ–Վրաստան ասոցացման հարցերի խորհրդի նիստին։

276
թեգերը:
Եվրամիություն, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ղարաբաղի ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել. Տուսկ
ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին
Փաշինյանի կինը պատասխանել է իր բրյուսելյան այցը քննադատող ԶԼՄ–ներին
Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել Հայաստանի աջակցությունը բարեփոխումների հարցում. Տուսկ
Հայաստանն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի, իսկ մենք` գնահատելու. Զատուլին
«Ոչ մի ենթատեքստ չկա». ՌԴ փոխարտգործնախարարը՝ Փաշինյանի այցի մասին
Յոհաննես Հանը և Ժան-Կլոդ Յունկերը խոստացել են աջակցել վիզաների ազատականացման հարցում