Լազարյան ակումբի երկրորդ նիստը

Հայաստանն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի, իսկ մենք` գնահատելու. Զատուլին

285
Եվրամիության հետ ասոցացման հեռանկարները Հայաստանի համար գայթակղիչ են, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, կարծում է Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik, Լև Ռիժկով. Մոսկվայում բացվել է Լազարյան ակումբի երկրորդ նիստը` «Տնտեսություն, ներդրումներ, ինտեգրացիա։ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական կապերի զարգացման հեռանկարները» թեմայով։

Տնտեսական գործակցության հարցերը քննարկելու համար հավաքվել էին գիտնականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, փորձագետներ, գործարարներ, տնտեսագետներ, դիվանագետներ և հասարակական գործիչներ։

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի երկկողմ կապերը, ինչպես նշեցին ելույթ ունեցողներից շատերը, ներկա պահին բարդ շրջան են ապրում։ Տեղի են ունենում ցնցումներ, փոխվում է աշխարհաքաղաքական իրադրությունը։

Второе заседание армяно-российского Лазаревского клуба (5 марта 2019). Москвa
© Sputnik / Лев Рыжков
Լազարյան ակումբի երկրորդ նիստը

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը նշեց, որ բարձր մրրկայնության պայմաններում չի կարելի նվազեցնել արագությունը։ Իհարկե, Եվրամիության հետ ասոցացման հեռանկարները գայթակղիչ են Հայաստանի համար, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն էլ ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Գլազևի գնահատականով` Ուկրաինան Եվրամիության հետ ասոցացումը ստորագրելուց հետո 150 միլիարդ դոլար է կորցրել։

Նիստից հետո Sputnik–ի թղթակիցը ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինին հարցրեց, թե ռուս–հայկական համագործակցության հեռանկարների վրա չեն ազդում արդյոք Հայաստանի զինված ուժերի մասնակցությունը ՆԱՏՕ–ի միջազգային զորավարժություններին։

«Հայաստանն անկախ պետություն է և իրավունք ունի կառուցելու իր քաղաքականությունն այնպես, ինչպես հարկ է համարում։ Մենք մեր հերթին իրավունք ունենք գնահատելու այդ պահվածքը։ Եվ հավատացեք` մենք գնահատում ենք։ Այսօր Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը կարող է լավ հարաբերություններ ունենալ տարբեր երկրների հետ։ Մեկ այլ հարց է ընդունվող որոշումների էությունը։

Եթե, ասենք, Հայաստանում կուրորեն հետևեն պարոն Բոլտոնի խորհուրդներին, ապա այդ ժամանակ Հայաստանը ստիպված կլինի փակել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի աջակցության ծրագիրը (ինչին դրդում էր նրանց Բոլտոնն իր այցի ժամանակ)։ Հայաստանը ստիպված կլինի խզել Իրանի հետ հարաբերությունները և մտնել հակաիրանական ճակատի մեջ, որը ձևավորում է ԱՄՆ–ն։ Եթե Հայաստանում կան խելագարներ, որոնք կգնան այդ ճանապարհով, ապա ես նախօրոք ողբում եմ թե՛ նրանց, թե՛ Հայաստանի ճակատագիրը։ Ռուսաստանը Հայաստանի համար դաշնակից է, տնտեսական գործընկեր, երկիր, որի հետ նա երկար ժամանակ զարգացել է մի աշխարհաքաղաքական տարածությունում, այսինքն ուղղակի անփոխարինելի է», – ասել է Զատուլինը։

Второе заседание армяно-российского Лазаревского клуба (5 марта 2019). Москвa
© Sputnik / Лев Рыжков
Լազարյան ակումբի երկրորդ նիստը

Իսկ Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը նշեց ժողովրդական դիվանագիտության կարևորությունը, երբ հասարակ մարդիկ ճանաչում են միմյանց։ ԽՍՀՄ նախարարությունների խորհրդի նախկին նախագահը խոստովանեց Sputnik–ի թղթակցին, որ մեծագույն հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդին։

«30 տարի է` սերտ կապեր ունեմ հայ ժողովրդի հետ։ Մինչ այդ ես հայերին ճանաչում էի այնքան, որքան ԽՍՀՄ–ի մյուս ժողովուրդներին։ Սպիտակի երկրաշարժը, իհարկե, ամեն ինչ փոխեց մեր հարաբերություններում։ Դրան հետևեցին խորհրդարանական հարաբերություններին 20 տարիները։ Հայերը խիստ տարբերվում են մյուս ժողովուրդներից նրանով, որ պատմական լավ հիշողություն ունեն։ Մեծագույն հարգանքով եմ վերաբերվում այդ ժողովրդին։ Եվ կուզեի, որպեսզի նման բարիդրացիական հարաբերությունները մեր միջև միշտ պահպանվեն», – ասաց Ռիժկովը։

Լազարյան ակումբն այդպես է կոչվել հայտնի հայ բարերարներ Լազարյան ընտանիքի պատվին։ Ակումբը հիմնվել է երկու երկրների հայտնի քաղաքական գործիչների, դիվանագետների, գիտնականների, լրագրողների, մշակութային գործիչների և հասարակական ակտիվիստների կողմից 2018թ–ի հոկտեմբերին։ Ակումբի առաջին նիստն անցկացվել է Երևանում 2018թ–ի նոյեմբերի 30–ից դեկտեմբերի 1–ը։ Նիստերը հերթով անցկացնելու սկզբունքի համաձայն` Լազարյան ակումբի անդամները հիմա հավաքվել են Մոսկվայում։

285
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (159)
Ըստ թեմայի
Հայաստանը ոսկոր է թուրք–ադրբեջանական միության կոկորդում. Տեր–Գրիգորյանց
Ղարաբաղը պետք է անմիջականորեն մասնակցի բանակցություններին. Կազիմիրով
Արթուր Վանեցյան

Ինչու է Արթուր Վանեցյանը որոշել մտնել քաղաքականություն. նա ներկայացրել է իր դիրքորոշումը

319
(Թարմացված է 20:53 30.05.2020)
Արթուր Վանեցյանը խոստովանել է` երբեք չի մտածել, որ մի օր կդառնա որևէ կուսակցության անդամ, առավել ևս՝ կգլխավորի որևէ կուսակցություն։ Նա խոսել է իր պատկերացրած իշխանության, Արցախյան հիմնախնդրի, տնտեսության գահավիժման, այլ երկրների հետ հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարում խոսել է Հայաստանի քաղաքականության, տնտեսության, իշխանության սխալների ու իր պատկերացրած հայրենիքի մասին։

Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում

Վանեցյանն ասել է, որ տեսնում է պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, վտանգավոր սխալներ, որոնք ամեն օր են արվում։

«Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները։ Հիմա էլ պնդում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել մեծ աշխատանք՝ ավելի վատ զարգացումներից խուսափելու համար։ Հենց դա՛ ինձ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ։ Իրական քաղաքականությամբ»,–ասել է Վանեցյանը։

Նա բացատրել է, որ իր պատկերացրած իրական քաղաքականությունը պատասխանատվությունն է՝ ընդդեմ ինֆանտիլիզմի, ազնվությունն է ընդդեմ ստի և մանիպուլյացիայի,կարգապահությունն է ընդդեմ ամենաթողության, միասնականությունն ընդդեմ պառակտման, համակարգն ընդդեմ քաոսի, կայունությունն ընդդեմ անորոշության պրոֆեսիոնալիզմն ընդդեմ դիլետանտիզմի, պրագմատիզմն ընդդեմ պոպուլիզմի։

«Մեզ պետք են իշխանություններ, որոնք զերծ կմնան կեղծ և ֆեյքային օրակարգերից, գործելաոճից և գործիքակազմից։ Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի իրական կյանքի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ:

Մեր ժողովրդին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը ոչ թե կբաժանի, այլ կհամախմբի հասարակությանը՝ երկրի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իշխանություն, որը լուծում կտա ճգնաժամերին, այլ ոչ թե հենց ինքը կստեղծի խառնաշփոթ ու ճգնաժամեր։ Մեր Հայրենիքին անհրաժեշտ են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ՝ իրական առաջնորդներ»,–ասել է Վանեցյանը:

Արցախի մասին

Վանեցյանի խոսքով`անվտանգության ապահովման խնդիրը մեր երկրի համար մշտական առաջնահերթություն է լինելու, որովհետև խաղաղությունը աշխատանք է, պատերազմին պատրաստ լինելն ու պատերազմին դիմակայելը` աշխատանք։ Հայրենիքի անվտանգության մակարդակի բարձրացումը պահանջում է ամենօրյա, ամենժամյա գրագետ աշխատանք՝ բազմաթիվ ուղղություններով։

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է և չի կարող կախվածության մեջ դրվել որևէ երրորդ կողմի համաձայնությունից կամ բարի կամքից: Դա իրավունք է և պետք է իրացվի ողջ ծավալով:Հայաստան-Արցախ փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային տեսլականի, փոխադարձ վստահության և համագործակցության վրա: Հայաստանի կողմից միանշանակ պետք է հարգվի Արցախի սուբյեկտայնությունը: Հայաստանը պետք է ներդնի իր ջանքերը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար: Հայաստանը եղել է և լինելու է Արցախի անվտանգության երաշխավորը»,–ասել է Վանեցյանը։

Արցախի հարցի լուծման միակ ճանապարհն, ըստ նրա, խաղաղ բանակցություններն են, բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Վանեցյանը վստահ է, որ ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը Ադրբեջանի ճնշման առաջ չեն ընկրկելու, և այդ սպառնալիքը որևէ կերպ չի նպաստելու հարցի համապարփակ և ամբողջական լուծմանը: Հայաստանի և Արցախի հետ սպառնալիքի լեզվով խոսել հնարավոր չէ:

«Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է։ Պատերազմով չկա լուծում։ Պատերազմով հնարավոր չէ հասնել խաղաղության և տարածաշրջանային կայունության։ Մենք մեր բանակի մարտունակությամբ, տնտեսության հզորացմամբ և ներքին համերաշխությամբ՝ այս գաղափարը պետք է հասանելի դարձնենք միջազգային հանրությանը և Ադրբեջանին։ Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ոչ թե փուլային, այլ՝ փաթեթային տարբերակի վրա»,–շեշտել է նա:

Հարևանների մասին

ԱԱԾ նախկին պետն ավելի քան վստահ է, որ Իրանի և Վրաստանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները պետք է լինեն փայլուն։

«Մենք ունակ ենք տնտեսական և քաղաքական հարաբերություններում կամուրջ հանդիսանալ մեր հարևանների և մեր գործընկեր երրորդ երկրների միջև։ Մինչդեռ վերջին զարգացումները վկայում են, որ մեր ավանդական դաշնակից պետությունների հետ հարաբերությունները սկսել են վատթարանալ, ինչն անթույլատրելի է»,–ասել է Վանեցյանը։

Նրա խոսքով`մենք այնքան ենք կենտրոնացել մեր ներսում կատարվող իրադարձությունների վրա, որ կարծես թե մոռացել ենք, որ հետևողական աշխատանք է պահանջվում միջազգային գործընկերների հետ։ Աշխատանք՝ բոլոր մակարդակներում։ Անհրաժեշտ է իրականացնել ամենօրյա աշխատանք մեր միջազգային գործընկերների հետ բազմակողմ ձևաչափերով՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԵԽԽՎ-ում, ԵՄ-ում և այլ կառույցներում։

Ինչպես պետք է Հայաստանը զարգացնի հարաբերությունները

Վանեցյանը կարծում է, որ մենք պետք է լիարժեք օգտագործենք հնարավորությունները, որ մեզ տալիս են ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը։

«Մենք պետք է զարգացնենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունը՝ առավել խորքային և փոխշահավետ արդյունք ստանալու նպատակով։ Մենք ունենք զգալի հնարավորություններ Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու համար։ Անկախ միջազգային հարաբերությունների կոնյուկտուրայից՝ Իրանը մեր վաղեմի բարեկամ պետությունն է, մեր անմիջական հարևանը և Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր»,– նշել է նա։

Միաժամանակ, մեր մյուս կարևորագույն գործընկերների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպական և այլ երկրների, հատկապես՝ Չինաստանի, Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները պետք է ունենան ծրագրային և համակարգված բնույթ և հրատապ բարձրացվեն նոր մակարդակի։

Տնտեսությունը գահավիժում է

Վանեցյանը նշել է, որ վերջին ամիսներին մեր տնտեսության վիճակը, տնտեսության կառավարիչների անկարողությունը մտան յուրաքանչյուրիս տուն։

«Փաստորեն՝ բոլորի համար ակնառու լուրջ մարտահրավերի դեպքում հերթական անգամ վերահաստատվեց այն, ինչ ասել էի ժամանակին` որոշումների տարերայնություն, գործողությունների հախուռնություն, առաջնայինը երկրորդայինից չտարբերելը։ Ցավոք, այսօր տնտեսությունը գահավիժում է։ Բնակչության սոցիալական վիճակը շարունակաբար վատանում է։ Մարդու համար օրվա ապրուստի միջոց գտնելը դարձել է ամենաբարդ խնդիրը։ Այսօր Հայաստանում մարդիկ լավ չեն ապրում, իսկ ինձ համար հստակ է՝ Հայաստանում մարդը պետք է լավ ապրի։ Սա համարեք իմ գլխավոր նպատակը, որը սահմանել եմ ինձ համար, եթե կուզեք՝ իմ երազանքը։ Վստահեցնում եմ, ջանք չեմ խնայելու և հասնելու ենք այդ երազանքին»,– ասել է նա։

Վանեցյանը խոստացել է առաջիկայում ձևակերպված մոտեցումներ հանրության ներկայացնել Հայաստանի զարգացման բոլոր ուղղությունների վերաբերյալ։

«Իհարկե, կարող ենք շատ երկար խոսել նոր կորոնավիրուսի պայմաններում առաջացած մարտահրավերներից և դրանց հետևանքներից, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խնդիրները հաղթահարելու համար պետք է լինել իշխանություն՝ կոմպետենտ և ժողովրդի հանդեպ ազնիվ իշխանություն։ Իսկ իրավիճակը իսկապես մտահոգիչ է և պահանջում է գրագետ ու օպերատիվ կառավարում։Ամփոփելով ելույթս՝ նշեմ. որևէ քաղաքական ուժ իրավունք չունի հավակնել նրան, թե ինքն է միակ ճշմարիտը, իսկ դրա առաջնորդը՝ ազգի փրկիչ կամ մարգարե։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կառավարող քաղաքական միավորը չունի և չի էլ ուզում ունենալ բավարար կադրային և մասնագիտական ներուժ պետության առջև ծառացած մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու համար»,– ասել է նա։

Վանեցյանի խոսքով` իրենք հետամուտ են լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը։

Նա իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով` Հայաստանը պետք է զարգանա և հզորանա, մենք կարող ենք, ու հենց մենք էլ դա անելու ենք։

319
թեգերը:
Արթուր Վանեցյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Կադրային փոփոխություններ ԱԱԾ-ում․ ինչ է ուզում Փաշինյանը, և ինչ կապ ունի դրա հետ Վանեցյանը
«Անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն». Արթուր Վանեցյանի առաջարկը
Ինչու Փաշինյանն ու Հարությունյանը չքննարկեցին Արցախի խնդիրը, կամ նոր հարաբերություններ
Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանն ընտրվեց կուսակցության նախագահ

335
(Թարմացված է 19:04 30.05.2020)
Վանեցյանը ԱԱԾ պետի պաշտոնից ազատվեց 2019թ. սեպտեմբերին և դարձավ իշխանության քննադատներից մեկը։ Այս տարվա փետրվարին նա հայտարարեց կուսակցություն ստեղծելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։

Համագումարին սահմանափակ թվով մարդիկ են մասնակցել:

Ինչու է Արթուր Վանեցյանը որոշել մտնել քաղաքականություն. նա ներկայացրել է իր դիրքորոշումը

Հիշեցնենք` 2020 թվականի փետրվարին Վանեցյանը հայտարարեց, որ մտադիր է կուսակցություն ստեղծել։  Սկզբում նա հիմնադրեց «Հայրենիք» հիմնադրամը, որը պետք է զբաղվեր կրթության հարցերով, քաղաքացիների իրավաբանական խորհրդատվություններով, բայց աստիճանաբար պարզ դարձավ, որ հիմնադրամը վերածվելու է կուսակցության։ Ի դեպ, նա արդեն հայտարարել է ընդդմիադիր գործունեություն ծավալելու մտադրության մասին, ինչը տրամաբանական է` հաշվի առնելով իշխանությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ուղղված քննադատությունը:

«Անլուրջ մունետիկներն» ու ներքաղաքական ճգնաժամը. ինչի՞ մասին է պարտավոր լռել Վանեցյանը

Ավելի վաղ Վանեցյանը հայտարարել էր երկրում նոր, հակաճգնաժամային կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ Վանեցյանը ԱԱԾ պետի պաշտոնից ազատվել էր 2019-ի սեպտեմբերին։

Վանեցյանը խոսել է իր և Միքայել Մինասյանի հանդիպման մասին

335
թեգերը:
կուսակցություն, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Կա սուտ, կա մեծ սուտ, և կա փաշինյանական սուտ»․ Արթուր Վանեցյան
Քեռյան. «Իշխանությունները լուրջ են ընդունում Վանեցյանից եկող վտանգը»
Արթուր Վանեցյանը քաղաքական խոշոր իրադարձություններ է կանխատեսում
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

0
(Թարմացված է 11:49 01.06.2020)
Վահան Հունանյանը հավելեց, որ պարետատունը շարունակելու է աշխատանքները նախկին ձևաչափով, իսկ վարչապետը հեռավար է աշխատելու։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ պարետ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնելու , քանի որ մի քանի օր առաջ է թեստավորվել, և արդյունքը բացասական է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Ավինյանը մի քանի օր առաջ է թեստը հանձնել, և այժմ անհրաժեշտություն չկա նոր թեստավորման», - նշեց Հունանյանը։

Նա նաև հավելեց, որ պարետատունը շարունակելու է աշխատանքները նախկին ֆորմատում, իսկ վարչապետը հեռավար է աշխատելու։ «Դեռ լիազորությունների փոփոխությունների մասին որևէ որոշում չկա։ Ավինյանն այս պահին իր գործով է զբաղվելու»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց  վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։

0
թեգերը:
թեստ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան, կորոնավիրուս