Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը

Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել Հայաստանի աջակցությունը բարեփոխումների հարցում. Տուսկ

104
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհուրդ, որտեղ նրան դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցությունը երկրում բարեփոխումներ անցկացնելու հարցում։ Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը։

«Եվրամիությունը պատրաստ է հետագայում ևս աջակցել բարեփոխումների գործընթացին տեխնիկական և ֆինանսական օգնության միջոցով։ Մենք համաձայն ենք կոռուպցիայի դեմ պայքարի վրա ձեր ուժեղ շեշտի և իրավունքի գերակայության բարեփոխման հետ», – ասել է նա։

Հիշեցնենք` ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են 10 պետություն՝ Հայաստանը, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Միացյալ Թագավորությունը, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը:

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այցի երկրորդ օրը նախատեսված են ՀՀ վարչապետի բարձր մակարդակի հանդիպումները ԵՄ կառույցների ղեկավարների հետ:

104
թեգերը:
Եվրամիություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
ԵՄ–ում դրական են վերաբերվում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը. Յոհաննես Հաան
ԵՄ–ն կշարունակի աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու գործում. Սվիտալսկի
ԵՄ հետ համաձայնագրի իրագործումը որակական փոփոխությունների կհանգեցնի Հայաստանում. Փաշինյան