Վ. Պուտինի և Ն. Փաշինյանի հանդիպումը Մոսկվայում. 27 դեկտեմբերի 2018

ՀՀ-ԵՄ հարաբերություններում ոչ մի դավադրություն չկա Ռուսաստանի դեմ. Փաշինյան

172
(Թարմացված է 22:11 04.03.2019)
Մոսկվայի հետ հարաբերությունները կարևոր են Երևանի համար, բայց դա չի հակասում Եվրամիության հետ համագործակցությանը, ասել է վարչապետը։

 

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հայաստան-ԵՄ հարաբերություններում ոչ մի դավադրություն չկա Ռուսաստանի դեմ և հակառակը, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում ելույթի ընթացքում։

Նրա խոսքով` Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար, և երկրները շարունակում են մնալ ռազմավարական գործընկերներ հիմնականում ԵԱՏՄ և անվտանգության օրակարգի շրջանակում։

«Չեմ կարծում, որ Ռուսաստանի և ԵՄ հետ մեր հարաբերություններում կան ինչ–որ տարաձայնություններ։ Մենք ազնիվ ենք և թափանցիկ մեր հարաբերություններում։ Եվրամիության հետ մեր հարաբերություններում Ռուսաստանի համար ոչ մի դավադրություն չկա, նման բան չկա Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում Եվրամիության համար», – նշել է Փաշինյանը։

Նա ասել է, որ Ռուսաստանի  և Իրանի հետ հաստատվել է կարևոր համագործակցություն էներգետիկայի ոլորտում։ Այդ համագործակցությունը քննարկվել է վերջերս Իրան կատարած այցի ընթացքում, ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-28–ին Հայաստանի պատվիրակությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի անձնական հրավերով այցելել էր Թեհրան։

172
թեգերը:
Հայաստան, Եվրամիություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ԵՄ հետ համաձայնագրի իրագործումը որակական փոփոխությունների կհանգեցնի Հայաստանում. Փաշինյան
Հայ-իրանական «գազային» դաշինք. աշխարհաքաղաքական շրջափակումից դուրս գալու հնարավորությո՞ւն
Բռնությունը նետենք աղբարկղը. կստացվի՞