Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա». լրագրողի «անհարմար» հարցը հունից հանեց Գագիկ Ծառուկյանին

215
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավորը վրդովվել է, երբ նրան հարցրել են 2008 թվականի մարտի 1–ի իրադարձությունների հետ նրա կապի մասին։ Նա սկսել է լրագրողներին ճիշտ աշխատել սովորեցնել։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վրդովվել է, երբ նրան հարցրել են 2008 թվականի մարտի 1–ի իրադարձությունների հետ կապ ունենալ–չունենալու մասին։

2008 թվականին ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, օրերով հանրահավաքներ էր անցկացնում` բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Բողոքի երկարատև ակցիաները մարտի 1–2–ին վերաճեցին բախումների, որի արդյունքում 10 մարդ մահացավ, 230 մարդ վիրավորում ստացավ։

Այսօր ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը Գագիկ Ծառուկյանին հարցրել է` արդյո՞ք նրան հարցաքննել են «Մարտի1–ի» գործի շրջանակում։

«Ինչի՞ համար պետք է հարցաքննեն։ Ուրեմն` բանակ, МВД այնտեղ կանգնած Ծառուկյանին պետք է հարցաքննե՞ն։ Անհարմար է, ես ձեր տեղը ամաչում եմ։ Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա», – ասել է կուսակցության առաջնորդը։

Ծառուկյանն ավելացրել է, որ նման հարցերը շանտաժ է համարում։

Մեկ այլ լրագրող հիշեցրել է, որ 2008թ.–ի մարտի իրադարձությունների ժամանակ նրա կուսակցությունն իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայի կազմում էր ու այդ պատճառով պատասխանատու է իշխանության որոշումների համար։ Ծառուկյանն ասել է, որ նրանցից ոչինչ կախված չէր։

Նշենք, որ 2018 թվականի հուլիսին «Մարտի 1–ի» գործը վերաբացվել է։ Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է ներկայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին (կալանավորված է), պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին (հետախուզման մեջ է), ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին (ազատվել է չմեկնելու մասին ստորագրությամբ), ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին (ազատ է արձակվել գրավի դիմաց)։ Մարտի գործի շրջանակում արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով մեղադրանք է ներկայացվել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նրան ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ։

215
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, Հայաստան
թեմա:
«Մարտի 1»-ի գործը (208)
Ըստ թեմայի
«Մի հատ թիվ ցույց տվեք». Գագիկ Ծառուկյանը խոսեց կառավարության ծրագրի մասին
«Մեջքի ողերը տեղը գցեց». Ծառուկյանը գրկել–թռցրել է Բիբի Նասերիին
Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ. Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին