Բեռնատարները Ռազմա-վրացական ճանապարհին

«Պարզ իրավիճակի» հանգուցալուծումը. Երևանը կարո՞ղ է «Վերին Լարսի» այլընտրանքի հույս ունենալ

403
(Թարմացված է 09:58 01.03.2019)
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի և ՌԴ հետ հարաբերությունները կարգավորելու հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի` Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը հնչել են տարբեր ուղերձներ, որոնցից մեկը վերաբերել է 2011թ–ի ռուս–վրացական տրանսպորտային համաձայնագրի կիրարկման հարցին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Որպես «Վերին Լարսի» այլընտրանք` Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով երթուղիներ բացելու հարցի տեխնիկական կողմն ամբողջությամբ լուծված է։ Ամբողջ խնդիրը կողմերի քաղաքական կամքն է, ինչի մասին վկայում է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի և ՌԴ հետ հարաբերությունները կարգավորելու հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն։

Փետրվարի 27–ին Պրահայում կայացել է այս տարվա մեջ առաջին հանդիպումը Գրիգորի Կարասինի և Զուրաբ Աբաշիձեի միջև։ Օրակարգի առանցքային հարցերից մեկը 2011 թվականի «Մաքսային վարչարարության մեխանիզմների և առևտրի մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» ռուս-վրացական համաձայնագրի իրագործումն է։

«Իրավիճակը պարզ է, ամեն ինչ պատրաստ է համաձայնագրի իրագործման համար, նույնիսկ ընտրվել են դիտարկողներ, փոխանցել են գումարներ շվեյցարական մի ընկերության, որը իրականացնելու է հսկողություն։ Մնում է լուծել հարցի քաղաքական կողմը», – ասաց Մամրաձեն։

Նրա խոսքով` 2011թ–ի համաձայնագիրը ենթադրում է մաքսային կետեր տեղադրել Գորիի  և Զուգդիդիի մոտ: Միաժամանակ Աբխազիան կամ Հարավային Օսիան չեն նշվում։ Վրաստանի կառավարությունը պատրաստ է փոխադրել ապրանքները համաձայնագրում նշված կետերով, սակայն Թբիլիսին դեմ է այդ հարցն Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ քննարկելուն, քանի որ, վրացական կողմի կարծիքով, դա նշանակում է ավտոմատ կերպով ճանաչել նրանց անկախությունը, ասաց Մամրաձեն։

Նա նշեց, որ Երևանն իր հերթին կարող է որոշակի ավանդ ունենալ համաձայնագրի կիրարկումն արագացնելու գործընթացում։

Վրաստանում թեև հոռետեսորեն են վերաբերվում դրան, սակայն չեն բացառում, որ Ռուսաստանը Հայաստանի միջոցով կարող է պայմանավորվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ տրանսպորտային միջանցքները գործարկելու շուրջ։

Իսկ ի՞նչ է ասում Կարասինը

Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը Պրահայում քննարկել են 2011թ–ի նոյեմբերի ռուս–վրացական միջկառավարական համաձայնագրի կատարման հեռանկարները։

«Քննարկումը եղել է 2019թ–ի փետրվարի 6–ին Ժնևում Համատեղ կոմիտեի նիստի արդյունքների ֆոնին։ Միաժամանակ ռուսական կողմը հաստատել է համաձայնագրի իրագործումը շուտափույթ կերպով սկսելու պատրաստակամությունը` դրա պայմաններին համապատասխան։ Ողջունել են նպատակային աշխատանքային խմբի ստեղծումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «Կոմերսանտին» տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը նշել էր, որ Մոսկվան պատրաստ է ամբողջությամբ ի կատար ածել համաձայնագիրը։ Մնում է հասկանալ, թե որտեղ են տեղադրվելու մաքսային տերմինալները և դրանք ինչպես են գործելու։

Չնայած, որ համաձայնագրում նշվում են երկու ուղիներ, բեռնափոխադրման համար առավել շահավետ է Հարավային Օսիայով անցնող միջանցքը։

Խոսքը Տրանսկովկասյան մայրուղու մասին է, որն ավելի հարմար է բեռներ փոխադրելու համար, քան Լարսը, քանի որ անցնում է ոչ թե լեռների միջով, այլ Ռոքյան թունելով, ինչը ճանապարհն ավելի անվտանգ է դարձնում և նվազեցնում կախվածությունը եղանակային պայմաններից։

Աբաշիձեն առաջխաղացում է տեսնո՞ւմ

Ռուսաստանի, Վրաստանի և շվեյցարական SGS (Société Générale de Surveillance SA) ընկերության մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքում, որը տեղի է ունեցել փետրվարի 6–ին Ժնևում, հայտարարվել է հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նշեց, որ առաջիկայում կլինի աշխատանքային խմբի հանդիպումը, սակայն կոնկրետ ժամկետներ չնշեց։

«Ամսաթիվ առայժմ չկա։ Հարցին միացել են շվեյցարացի գործընկերները, և առայժմ աշխատանք է տարվում», – ասաց Աբաշիձեն։

Աբաշիձեն 2011թ–ի համաձայնագրի իրագործման հարցում միակ առաջխաղացումը համարում է աշխատանքային խմբի ստեղծումը։ Դրա ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ կանցկացնեն և շվեյցարական կողմի օգնությամբ կկարգավորեն համաձայնագրին առնչվող վիճելի հարցերն ու  տարաձայնությունները։

Ընդհանուր առմամբ նա նշեց, որ Պրահայի ձևաչափով հանդիպումը հերթական էր, ոչ ավելին։

403
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Կովկաս–Փոթի լաստանավային փոխադրումների խափանումները կվնասեն Վրաստանին և Հայաստանին
Գոյատևող, իմունիտետով հայ ներկրողները. ո՞ւմ քաղաքական կամքն է պակասում
«Հայերին ու ոչ հայերին չենք առանձնացնում». Լարսն` իր հավերժական խնդրով
Վերին Լարսի խցանման մեջ հայտնված վարորդներին սնունդ, տաք ջուր ու դեղորայք են հասցրել
Լևոն Տեր– Պետրոսյան

Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է. Տեր-Պետրոսյանը` COVID-19-ի մասին

131
(Թարմացված է 17:06 05.06.2020)
Ըստ Լևոն Տեր–Պետրոսյանի`կորոնավիրուսը պատերազմ է, որի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին և պարզագույն սիլլոգիզմ ներկայացրել, որը բաղկացած է 3 կետից.

  1. Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
  2. Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
  3. Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։

Հիշեցնենք, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 183 մահվան դեպք։

131
թեգերը:
Պատերազմ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, կորոնավիրուս, Լևոն Տեր–Պետրոսյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Հիվանդությունը կա, վիրուսը կա». ինչ է հորդորում կորոնավիրուսով վարակված տղամարդը
Ոստիկանությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը 100-ի է հասնում
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված տարեցների խնամքը կկազմակերպվի մեկուսացված վայրում
Նիկոլ Փաշինյանի բրիֆինգը

Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները

620
(Թարմացված է 22:18 03.06.2020)
Հայաստանի քաղաքացիները մեծ մասը դժգոհ է կորոնավիրուսի դեմ պայքարի իշխանության գործողություններից, իսկ հակաճգնաժամային օգնությունը բոլորին չէ, որ հասել է։ Այս ֆոնին քաղաքական գործընթացները նոր երանգներ են ստացել։

Վերջին շրջանում իշխանությունը հաճախ էր խոսում հարկային մուտքերի աճի ու իրականացվող տնտեսական հեղափոխության մասին։ Հնարավոր է՝ այդ պատճառով է, որ կորոնավիրուսի համաճարակին ու գրեթե բոլոր ոլորտների կաթվածահար վիճակին բախվելիս, քաղաքացիները կառավարությունից իրական օգնություն էին ակնկալում։ Առաջին հերթին՝ նյութական, քանի որ շատերը  հատկապես՝ սպասարկման ոլորտում աշխատողները, բառացիորեն գոյատևման եզրին են հայտնվել։  

Կառավարությունը կարծես թե հայտարարել էր բնակչությանն ու բիզնեսին տրամադրվելիք մեծ դոտացիայի՝ 300 միլիոն դոլարի մասին։ Միջոցառումների փաթեթ էր մշակվել, որում մոտ 20 տարբեր թիրախային ծրագրեր կային։ Սակայն ինչ-որ պահի հասկանալի դարձավ, որ այդ ծրագրերը տեղում են դոփում։ Վարչապետն անձամբ հետևում էր դրանց իրականացմանը, կշտամբում էր նախարարներին, զանգում էր քաղաքացիներին։

Այդ պատճառով շատ արդիական է հարցը, թե ինչպես են քաղաքացիներն ընկալում իշխանության կողմից իրենց ցուցաբերված աջակցությունը։ Այսօր արդեն կարելի է գնահատել կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, քանի որ դրանց մեծ մասը միանգամյա էին ու ենթակա չէին երկարացման։

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբն առցանց հարցում է անցկացրել այդ թեմայով։ Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր 1700 քաղաքացիներ։ Հարցման հիմք է հանդիսացել այն, որ բազում քաղաքացիներ ահազանգել են, թե այս կամ այն պատճառով կառավարությունից ոչ մի աջակցություն չեն կարողացել ստանալ։

«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան

Բավականին մտահոգիչ պատկեր ստացանք հարցումների արդյունքում։ Պարզվեց՝ քաղաքացիների 75%-ը զգալի տնտեսական խնդիրներ ունի (աշխատանքի, բիզնեսի կամ եկամտի կորուստ)։ Ստեղծված իրավիճակում իշխանության իրական օգնության վրա հույսը դրել են հարցման  մասնակիցների միայն 30%-ը (մնացածը հույսները դրել են իրենց, մտերիմների, մարդասիրական կազմակերպությունների և այլնի վրա)։ Հարցվածների 63%-ը ոչ մի օգնություն չի ստացել, ու միայն 9%-ն են հայտնել, որ գոհ են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից։ Եվս մեկ հատկանշական թիվ՝ քաղաքացիների 56%-ը վստահ է, որ համաճարակը զսպելուն ուղղված կառավարության գործողություններն ակնհայտորեն բավարար չեն։

Ի՞նչ հետևանքներ կունենան այս տրամադրությունները։ Արմավիրի մարզի շուկայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ «հետհեղափոխական» շրջանը Հայաստանում ավարտվել է։

Եթե ծանր պահին քաղաքացիներին ոչ ոք չի աջակցում, նրանք փորձում են սեփական աշխատանքով ապահովել իրենց գոյությունը՝ անտեսելով համավարակի բերած սպառնալիքները։ Իսկ եթե մարդկանց արգելում են դա անել, նրանք  սկսում են նորից գիտակցել, որ հենց իրենք են իշխանություն տվողը և կարող են փողոց դուրս գալով ու ընտրություններին մասնակցելով, փոխանցել իրենց վստահության մանդատն այդ քաղաքական գործիչների։

Այժմ Հայաստանի քաղաքական կյանքում դեռ պահպանվում է մինչկորոնավիրուսային իներցիան։ Սակայն և՛ մեր հարցումը, և՛ տեղի ունեցած առանձին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աստիճանաբար վերակենդանանում է քաղաքական աշխուժությունը՝ կրքեր բորբոքվելով, ծրագրերի ու անձանց մրցակցություն բերելով։ Կորոնավիրուսի համաճարակն այդ անխուսափելի գործընթացի կատալիզատոր դարձավ։

Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին

620
թեգերը:
համավարակ, ընդդիմություն, Իշխանություն, քաղաքականություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է
Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
ՊԵԿ

Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊԵԿ նախագահի տեղակալին

0
(Թարմացված է 20:28 05.06.2020)
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի` աշխատանքից ազատման դիմում գրելուց հետո կառույցում այլ փոփոխություններ էլ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,–նշված է Փաշինյանի համապատասխան որոշման մեջ։

Նշենք, որ Հովհաննիսյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2019–ի հուլիսի 1-ին։

Հիշեցնենք` երեկ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Դավիթ Անանյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել էր` առաջիկայում ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում կլինեն բովանդակային փոփոխություններ, որոնք սկսվել են ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ընթացքում և ավելի կխորանան։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

0
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Կարգապահ հարկատուն ՊԵԿ–ի հետ պետք է խնդիր չունենա` անկախ վարակից». Գրիգորյան
Ո՞վ կփոխարինի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին. «Ժողովուրդ»
ՊԵԿ-ում նոր փոփոխություններ են սպասվում. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Անանյանին