00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է հանդիպում ունենանք Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян встретился с армянской общиной Ирана (27 февраля 2019). Тегеран
Премьер-министр Никол Пашинян встретился с армянской общиной Ирана (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ ասել է այն ամենը, ինչ կար ասելու։ Ինչպես հայտնում է tert.am–ը, վարչապետն այս թեմային է անդրադարձել Թեհրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

Выступление президента Армена Саркисяна в Гейдельбергском унивеситете (15 февраля 2019). Германия - Sputnik Արմենիա
Ինչպես պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը. պատասխանում է Սարգսյանը

Հարցին՝ ի՞նչ հանդիպումներ են անցկացվում Ադրբեջանի ղեկավարության հետ, արդյոք դրանք միայն «բարև, բարի լույսով» են ավարտվել, թե կան պայմանավորվածություններ», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ըստ էության, հանդիպումների շրջանակի մասին ինչ որ կար ասելու, ես ամեն ինչ ասել եմ: Ոմանց կարդում եմ, նենց տպավորություն է...լեզուս էլ չի պտտվում ասել: Այսինքն ի՞նչ՝ մենք ժողովրդի ուժով հասել ենք կառավարության, որ կարգավիճակների ու մեր հայրենիքի ժողովրդի դեմ գործե՞նք: Պայմանավորվածությունը հետևյալն է՝ մենք պետք է քննարկենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ վերջերս միջազգային ներկայացուցիչների հետ մի խոսակցություն է եղել, հարցրել են՝ դուք պատրա՞ստ եք փոխզիջումների:

«Մենք ասում ենք՝ ո՞վ է ասել, որ հարցի առաջին պատասխանողը մենք պետք է լինենք, դուք Ադրբեջանին հարցնո՞ւմ եք՝ իրենք պատրաստ են, թե ոչ: Մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան, մինչև չպատասխանի Ադրբեջանը: Ադրբեջանն է, որ ամեն օր սպառնալիքներով է խոսում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ: Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է սպառնալիքով Ղարաբաղի հարց լուծել, ինքը չարաչար սխալվում է, բայց սխալվում է հենց այն պատճառով, որ գործ ունի համայն հայության հետ, որն այսօր առավել միասնական է, քան երբևէ»,- ավելացրել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ Ղարաբաղի նկատմամբ որևէ սպառնալիքի դեպքում միասնությունը կրկնապատկվելու է, եռապատկվելու է, դառնալու է ավելի հզոր ուժ, քան այսօր է:

«Մեր կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է: Պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց դրա կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը: Քանի դեռ ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, շփումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի: Ես խոսում եմ Հայաստանի անունից, որովհետև ՀՀ վարչապետն եմ, չեմ խոսում Արցախի անունից, որովհետև Արցախն ունի իր իշխանությունը»,– ասել է վարչապետը:

Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ բանակցային գործընթացում Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը: Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ Ղարաբաղը բանակցային գործընթացի սուբյեկտության նոր մակարդակ ունենա։

Լրահոս
0