00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զարիֆի հնարավոր հրաժարականն ու տնտեսության խնդիրները. ինչպե՞ս կանցնի Փաշինյանի այցը Իրան

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян встретился с президентом Ирана Хасаном Роухани (25 сентября 2018). Нью-Йорк
Премьер-министр Никол Пашинян встретился с президентом Ирана Хасаном Роухани (25 сентября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի արտգործնախարարի հայտարարությունը հայտնվել է Բաշար Ասադի այցից մի քանի ժամ անց ու Նիկոլ Փաշինյանի ժամանելուց մի օր առաջ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականի մասին հաղորդագրությունը, որը համընկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախապատրաստվող այցի հետ, տհաճ զուգադիպություն է, բայց այն չպետք է փոխի երկկողմ հարաբերությունների օրակարգը։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց իրանագետ Արտեմ Տոնոյանը։

15-ое заседание Межправительственной комиссии Республики Армения и Исламской Республики Иран - Sputnik Արմենիա
Հայաստան–Իրան ապրանքաշրջանառությունը ռեկորդային ցուցանիշի է հասել 2018 թվականին

Ավելի վաղ Instagram–ում Մոհամմադ Զարիֆը ներողություն էր խնդրել, որ պատրաստ չէ շարունակել աշխատանքը արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Հետաքրքրական է, որ արտգործնախարարն արդեն 13 անգամ ներկայացրել է հրաժարական, սակայն դրանք չեն  ընդունվել։ Ավելի ուշ տեղեկություն էր հայտնել, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրաժարվել է ընդունել հրաժարականը։

«Ինչ վերաբերում է նրա դիմումի պատճառներին` վերջերս Զարիֆին շատ էին քննադատում միջուկային համաձայնագրի տապալման համար (ԱՄՆ–ի` գործարքից դուրս գալու հետևանքով)», – ասաց Տոնոյանը։

Մի քանի ամիս առաջ երկրում փակ խորհրդարանական լսումներ էին, հենց այն ժամանակ էր նախարարի հասցեին ակտիվ քննադատություն հնչում, քանի որ այդ համաձայնագրի իրագործման հիմնական երաշխավորը հենց ինքը`Զարիֆն էր։

Իրանագետի խոսքով` չի բացառվում, որ այլ պատճառներ էլ են եղել, օրինակ, երկրի ներսում ներքին հակասություններ։ Ներկայիս պայմաններում (համաձայնագրի ձախողումը, տեղական արժույթի արժեզրկումը, տնտեսական բարդությունները) երկրի պահպանողական բլոկը որոշակի  անվանարկության հնարավորություն է ստացել։

Օրացույց-Վարդան Ոսկանյան - Sputnik Արմենիա
Իրանին լրացուցիչ տեղեկություն տրամադրելու անհրաժեշտություն կա․ Վարդան Ոսկանյան

Զարիֆի հնարավոր հրաժարականը կարող է երկրի քաղաքական լուրջ փոփոխությունների բերել, այդ  թվում կառավարության փոփոխությունների` հաշվի առնելով նրա առանցքային դերը։ Նա նշեց, որ հրաժարականի մասին հաղորդագրությունը հայտնվել է ոչ միայն  Հայաստանի վարչապետի այցի ֆոնին, այլև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թեհրան այցելությունից մի քանի ժամ անց։

ՀՀ վարչապետի Իրան կատարելիք այցի ֆոնին դա տհաճ նորություն է, սակայն դժվար թե Նիկոլ Փաշինյանի այցի օրակարգը փոխվի։

«Կասկածում եմ, որ այցի օրակարգը փոխվի։ Սա Փաշինյանը առաջին այցն է Իրան։ Երկար ժամանակ է բարձր մակարդակով նման հանդիպումներ չեն եղել։ Երկու երկրների համար դա լավ հնարավորություն է շեշտադրումներ անելու ու ընդգծելու երկկողմանի հարաբերությունների բարձր մակարդակը, անցնելու տնտեսության, էներգետիկայի ու անվտանգության ոլորտի հարցերի քննարկմանը», – նշեց Տոնոյանը։

Նա չի կարծում, որ կողմերը պետք չէ ճշտեն մոտեցումը երկկողմանի հարաբերություններին հակաիրանական պատժամիջոցների պայմաններում, քանի որ ժամանակին Հայաստանի վարչապետը ընդարձակ հարցազրույց էր տվել IRNA գործակալությանը, որտեղ հստակ  ներկայացրել էր Հայաստանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։

«Փաշինյանն ընդգծել էր, որ աշխարհաքաղաքական իրավիճակը չպետք է բացասական ազդեցություն ունենա հայ–իրանական հարաբերությունների վրա։ Կարծում եմ` վարչապետը դեռ բազմիցս կընդգծի այդ մոտեցումը Թեհրանում», – ասաց տոնոյանը։

Հիշեցնենք` Զարիֆը գխավորում էր Իրանի ԱԳՆ–ն 2013 թվականին Ռոուհանիի նախագահ ընտրվելուց հետո։ Նրա օրոք կնքվել է միջուկային համաձայնագիրը, որը հնարավորություն է տվել հանել Իրանից պատժամիջոցների մի մասը։

Լրահոս
0