Թուրքական բանակի ուղղաթիռները Կարսի մոտ կրակ են վարում պայմանական հակառակորդի ուղղությամբ

Թուրքիան զորավարժություններ է անցկացնում Հայաստանի հետ սահմանին

224
(Թարմացված է 22:13 21.02.2019)
Զորավարժություններին 15 երկիր է մասնակցում, այդ թվում Ադրբեջանը, Բոսնիան և Հերցեգովինան, Քաթարը, Մեծ Բրիտանիան։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. «Ձմեռ-2019» միջազգային զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի արևելքում` Կարս գավառում, հայտնում է Anadolu–ն։

Զորավարժությունները ղեկավարում է Թուրքիայի ԶՈւ 9-րդ բանակային կորպուսի  հրամանատարությունը։

Զորավարժությունների նպատակը համագործակցության ամրապնդումն ու ստորաբաժանումների գործողությունների համակարգումն է, ինչպես նաև ձմեռային պայմաններում գործողությունների հմտությունների մշակումը։

15 երկիր, այդ թվում Ադրբեջանը, Բոսնիան և Հերցեգովինան, Քաթարը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Իտալիան, 251 զինծառայողների են ուղարկել Թուրքիա` վերջին տարիներին անցկացվող խոշորագույն զորավարժություններին մասնակցելու համար։

Զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 22-ը։

224
թեգերը:
Գերմանիա, Ադրբեջան, Թուրքիա
Ըստ թեմայի
Ավստրիան կարգելի «Գորշ գայլերի» խորհրդանիշը. Թուրքիան Եվրոպային մեղադրում է պոպուլիզմի մեջ
Թուրքիայում կվերականգնեն Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին
Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայի քաղաքացուն դատապարտել են գիրք կարդալու
Հայ դիվանագիտության կիքսը. Երևանը լրացնում է Սիրիայում բաց թողածը