Ռոբերտ Քոչարյան

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի. երկրորդ նախագահի որդին կդիմի դատարան

101
Ռոբերտ Քոչարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու մեղադրանքով:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դեմ: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Սեդրակ Քոչարյանը դատի է տալու Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ իր անմեղության կանխավարկածը կոպտագույն կերպով խախտելու պատճառով։ Առաջիկայում Սեդրակ Քոչարյանի փաստաբանները հայցով կդիմեն դատարան և հանդես կգան հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրությունն էր տարածել, որում ներկայացրել է, թե ինչ փաստերի հիման վրա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրվել։

ԱԱԾ–ն հայտնում է, որ քրեական գործի շրջանակներում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել Սեդրակ Քոչարյանը։

Ըստ գործի նյութերի, Քոչարյանի որդին, իր հիմնադրած ՍՊԸ–ներից մեկի պատասխանատու աշխատակիցներին հրահանգել է հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնել` առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու նպատակով։

Բացի այդ, գումարի ծագումը թաքցնելու համար կատարել է մի շարք բանկային փոխանցումներ և այդ գումարով գույք ձեռք բերել։

101
թեգերը:
Հայաստան, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Վանեցյանն ու Քոչարյանը հաշտության չեկան