00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԶՈւ համալրման հայ–ռուսական նոր գործարք. զենքի մասին չեն խոսելու, այն կցուցադրեն

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցАрктический зенитный ракетный комплекс "ТОР-М2ДТ"
Арктический зенитный ракетный комплекс ТОР-М2ДТ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետի կարծիքով` Երևանը վերջին երկու տարվա ընթացքում ռազմական գնումների ավելի մեծ տեմպեր է ցուցադրում, քան հարևան Ադրբեջանը։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ռուսական արտոնյալ վարկերը Հայաստանին թույլ են տալիս լրջորեն արդիականացնել իր ԶՈւ–ն, և Երևանը ներկա պահին սպառազինության ձեռքբերման տեմպով ինչ–որ առումով նույնիսկ գերազանցում է իր հիմնական հակառակորդին` Ադրբեջանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

Многоцелевой истребитель Су-30СМ на Международном конкурсе «Авиадартс-2018» (27 марта 2018). Краснодарский край - Sputnik Արմենիա
Սու-30–ի թևերը կբարձրացնե՞ն Հայաստանի պաշտպանունակությունը

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Երևանը 100 մլն դոլարի ընթացիկ համաձայնագրի իրականացումից հետո կարող է զենքի համար նոր վարկ ստանալ Ռուսաստանից։ Միևնույն ժամանակ Տոնոյանը որևէ թիվ չնշեց։

Իրականացման պարագայում նոր վարկը վերջին 4 տարվա ընթացքում արդեն 3-րդը կլինի։ Առաջին ծրագիրը, որն իրականացվեց, 200 մլն դոլարի էր, այժմ իրականացման փուլում է երկրորդ համաձայնագիրը` նշված 100 մլն–ի։

Ըստ էության, Հայաստանը ԶՈւ համալրման նպատակով մեկը մյուսի հետևից վարկ վերցնում։ Ներսիսյանի կարծիքով, հանրապետության ղեկավարությունը մեծ ընտրություն չունի։

Հայաստանը սեփական միջոցներով չի կարող իրեն թույլ տալ ժամանակակից սպառազինության զգալի ծավալներ ձեռք բերել, նրա ֆինանսական հնարավորությունները պարզապես թույլ չեն տա դա անել։ Հենց այդ պատճառով էլ երկրի ղեկավարությունը որոշեց  զինանոցն այդ ձևով համալրել։

Министр обороны Давид Тоноян с макетом истребителя Су-30СМ - Sputnik Արմենիա
Հայաստանը 4 կործանիչով չի բավարարվի. Տոնոյան

«Հայաստանի բյուջետային միջոցների առյուծի բաժինը հիմա ծախսվում է պահպանելու համար այն, ինչ կա։ Այդ պատճառով էլ ստիպված ենք համալրել զինանոցը արտոնյալ վարկերի օգնությամբ, այլապես երկիրը հետ կմնա տարածաշրջանի հիմնական հակառակորդ` Ադրբեջանից։ Իսկ հիմա, նոր սպառազինություն ձեռք բերելու շնորհիվ, Հայաստանը ինչ–որ առումով նույնիսկ գերազանցել է Բաքվին։ Երևանը վերջին երկու տարվա ընթացքում գնումների ավելի մեծ տեմպեր է ցուցադրում, քան հարևանը», – ասում է Ներսիսյանը։

Պետք չէ մոռանալ նաև վարկավորման արտոնյալ պայմանները։ Բացի այդ, ինչպես հայտնի է, Հայաստանը ռուսական զենք է ստանում ներռուսական գներով։

Եվս մեկ հատկանշական հայտարարություն էր արել Տոնոյանը Սու-30 ՍՄ կործանիչների մասով։ Նա նշել էր, որ Հայաստանն, ընդհանուր առմամբ, ուզում է այդ մարտական մեքենաներից 12 միավոր գնել։ Այս թիվը պաշտոնապես առաջին անգամ է հրապարակվում. փետրվարի սկզբին խոսվում էր միայն 4 կործանիչների մասին։

Ներսիսյանի կարծիքով` ամենասկզբից ակնհայտ էր, որ Հայաստանը չի սահմանափակվելու և չպետք է սահմանափակվի միայն 4 հատ Սու-30 ՍՄ կործանիչներով, քանի որ նման քանակությունը ներկայիս իրողություններում ոչինչ չի լուծում։

«Մյուս կողմից իմաստ չկա միանգամից բոլոր 12-ը գնելու, քանի որ դեռ պետք է օդաչուներին, սպասարկող անձնակազմ նախապատրաստել։ Այս պահին այդ քանակի պատրաստ անձնակազմ չկա։ Եթե գործընթացը փոքր–ինչ երկարացվի ժամանակային առումով, դա ճիշտ կլինի ինչպես տնտեսական, այնպես էլ պրակտիկ տեսանկյունից», – ավելացրեց փորձագետը։

Истребитель Су-30СМ  - Sputnik Արմենիա
ՍՈՒ–30ՍՄ–ը Հայաստանում. ցուցադրական «շքեղությո՞ւն», թե՞ ՌՕՈՒ զարգացմանն ուղղված քայլ

Նույն Ղազախստանը, օրինակ, սկզբում չորս կործանիչ գնեց, այնուհետև աստիճանաբար ընդլայնում էր Սու-30 ՍՄ–ի «անգարը»։

Միևնույն ժամանակ Ներսիսյանը դժվարանում է ասել, թե արդյոք կործանիչները ձեռք կբերվեն վարկային միջոցներով։ Մի բանում նա համոզված է. 100 միլիոնանոց ծրագիրը, որն իրականացման փուլում է, ինքնաթիռների հետ կապ չունի։

«Կործանիչների հետ կապված առանձին պատմություն է։ Սու-30 ՍՄ–ի վերաբերյալ խոսակցությունները վարկային ծրագրի հետ որևէ կապ չունեն։ Իր պայմաններով և մյուս բոլոր չափանիշներով սա բացարձակ այլ պատմություն է», – ասում է Ներսիսյանը։

Դեռ անցած տարի տեղեկություն էր ստացվել, որ 100 միլիոնանոց համաձայնագրի շրջանակում, մասնավորապես, ձեռք էին բերվել  Տոր–Մ2 զենիթահրթիռային համալիրներ։ Սպառազինության այլ տեսակների մասին մինչ օրս չի խոսվում։

Ներսիսյանը չի բացառում, որ այդ մասին նախապես չեն էլ հայտնելու։ Հանրությունն այդ մասին կտեղեկանա պոստ ֆակտում, երբ գնված արտադրանքն արդեն կցուցադրվի։

Լրահոս
0