Ընտրություններ

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում ընտրական պայքարը թեժ է

176
(Թարմացված է 11:54 17.02.2019)
Աշոցքում գործում է 12 ընտրական տեղամաս: Դրանք բացվել են ժամանակին, այս պահին դեռ հանձնաժողովներից բողոք չեն ստացվել:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում, ինչպես և սպասվում էր, պայքարը  թեժ  է։ 11 բնակավայր ընդգրկող համայնքում՝ նախկին Աշոցքում, որն ընդգրկում է Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար համայնքները, մեկ ղեկավար են ընտրելու:  Ի դեպ, թեկնածուները 7  են, նրանցից մեկը` ՀՀԿ, 3-ը` «Քաղաքացիական պայմանագիր», 1-ը` ՀՅԴ  և  2-ն էլ  անկուսակցական են:

Թեկնածուներից Արթուր  Ալոյանը, որը լինելով համայնքապետ և դեռ պաշտոնավարման 3  ամիս ունենալով,  հրաժարական տվեց, ինչպես ինքն  է ասում՝ հետևելով ՀՀ վարչապետի խորհրդին։ ««Հանրապետական» էի` նախկին իշխանությունների ժամանակով ընտրված, և  վարչապետը  տարբեր ամբիոններից ասում էր, որ «ճիշտ ձևով» ընտրված չենք և խորհուրդ էր տալիս  հրաժարվել ու նորից ընտրությունների մասնակցել: Ես էլ որոշեցի հետևել այդ խորհրդին»,–մեզ հետ զրույցում ասում է Ալոյանը:

Ի դեպ, Ալոյանը մինչ համայնքի խոշորացումն ավելի քան 11  տարի ղեկավարել է Աշոցք գյուղը:

Հավելենք`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից թեկնածուներն ինքնաառջադրված են:

Համայնքապետի աթոռի համար պայքարում են նաև համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանը:

Աշոցքում գործում է 12 ընտրական տեղամաս:  Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի  մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, տեղամասերը բացվել են ժամանակին, այս պահին դեռ  հանձնաժողովներից  բողոք չեն ստացվել:

176
Ըստ թեմայի
Ի՞նչ պատկեր կունենանք նոր խորհրդարանում. ԿԸՀ–ն ամփոփեց ընտրությունների արդյունքները
Թուրքիայում ճնշում են ընդդիմությանը ընտրությունների նախօրեին. ի՞նչ է սպառնում Փայլանին
Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու ՍԴ–ում. Փաշինյան