00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Միհրան Մախսուդյան
Ժողովրդից մանդատ ստացածներն այսօր պետք է լինեն ժողովրդի կողքին․ Միհրան Մախսուդյան
18:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեք օր է` հանգիստ նստած ենք տեղներս. Մարուքյանը զարմանալու շատ բաներ է գտել նոր ԱԺ-ում

© Sputnik / Asatur YesayantsВыступление руководителя фракции "Просвещенная Армения" Эдмона Марукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн
Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավորի խոսքով` կառավարությունը զրկվել է քննարկման ընթացքում հնչած առաջարկները ծրագրում ներառելու հնարավորությունից, որովհետև նախապես խմբակցությունների հետ քննարկում չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. 3 օր է հանգիստ նստած ենք տեղներս։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Այս օրերի ընթացքում հանգիստ նստած տեղներս հետևում ենք, թե ինչպես է քննարկումն ընթանում։ Բայց զարմանալիորեն քննարկումն ընթանում է անհանդուրժողականության մթնոլորտում։ Զարմանում եմ, թե ինչպես է ընդդիմադիր ուժը, գալով իշխանության, այսքան կարճ ժամանակում դառնում այսքան անհանդուրժող»,- ասաց նա։

Арарат Мирзоян, Лена Назарян и Ваге Энфиаджян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ԲՀԿ–ն ուզում է կառավարության ծրագրում նոր գլուխ ավելացնել, ԼՀԿ–ին հետաքրքրում են աղքատները

Մարուքյանը նշեց, որ բուռն քննադատության է արժանացել, հատկապես աղքատությանը վերաբերող այն միտքը, թե այն մարդկանց գլխում է։

«90-ականներին, երբ ես երեխա էի, և մենք աղքատ էինք միակ և անկրկնելի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հետո, երբ  որ մենք աղքատ էինք, դրա միակ և անկրկնելի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր, 2018թ.-ին ո՞վ էր աղքատության միակ և անկրկնելի մեղավորը՝ Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ մեզ այդպես են սովորեցրել։ Եվ գալիս է հեղափոխությունը, և հեղափոխության լիդերը հայտարարում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, հանեք այն ձեր գլուխներից և տնտեսական աճ կլինի»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորի համար անհասկանալի է`ինչու էին 3 կառավարիչները մեղավոր աղքատության համար, իսկ 4-րդը՝ ոչ։

Խնդիրը, նրա խոսքով, հոգեբանության մեջ է։ Հանրության համար միշտ եղել է հակահերոս, որի հետ են կապվել բոլոր խնդիրները, հանրությունն էլ հավատացել է, որ հակահերոսը կգնա, կգա հերոսը, ու բոլորը լավ կապրեն։

«Մարդիկ պետությունից են պահանջում ու ճիշտ են անում, որովհետև մեր համակարգն է այդպիսին»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ այսօր հայտարարվում է, որ կոռումպացված պաշտոնյա այլևս չկա, բայց քաղաքացին շարունակում է վատ ապրել։

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդը նաև իր երիտասարդ գործընկերներին կոչ արեց հեղափոխությունը մարդկանց երեսով չտալ։ «Փաշինյանն այդքան հեղափոխությունից չի խոսում, որքան որ մարդիկ, ովքեր որևէ կապ չունեն հեղափոխության հետ, ուղղակի բախտի բերմամբ տեղավորվել են հեղափոխության շարքերում»,- ասաց նա։

Ելույթի ավարտին Էդմոն Մարուքյանը դարձյալ նշեց, որ մինչ ծրագրի օրակարգ ընդգրկելը այն խմբակցություններին չի ներկայացվել։ Այդպիսով, խորհրդարանական ուժերը զրկվել են իրենց առաջարկությունները ներկայացնելու հնարավորությունից։ Կառավարությունն էլ զրկվել է քննարկման ընթացքում հնչած առաջարկները ծրագրում ներառելու հնարավորությունից։

Լրահոս
0