Եվրախորհրդի շենք

«Մենք Երևանին ու Մինսկին չվստահելու հիմքեր չունենք». Ռուսաստանի ԱԳՆ

32
Ռուսաստանը «Արևելյան գործընկերությունը» ոչ միանշանակ նախաձեռնություն է համարում, ինչի մասին մշտապես ասում է նախաձեռնողներին։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում այն փաստին, որ Հայաստանն ու Բելառուսը հետաքրքրված են Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրով։ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ–ի համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը։

Նրա խոսքով` Ռուսաստանը «Արևելյան գործընկերությունը» գնահատում է որպես բավականին ոչ միանշանակ նախաձեռնություն, ինչի մասին մշտապես ասում է նախաձեռնողներին ու անդամ երկրներին։ Չնայած գեղեցիկ խոսքերին, բոլորն էլ հասկանում են, թե իրականում ինչի համար է Բրյուսելը մեկնարկել այն։

«Մենք կարող ենք Ուկրաինայի օրինակով տեսնել` ինչ է լինում, երբ մեզ համար մոտ երկրներին դնում են ընտրության առաջ` լինել Ռուսաստանի կամ Արևմուտքի հետ։ Միաժամանակ մենք ըմբռնումով ենք մոտենում այն փաստին, որ մեր հայ և բելառուս գործընկերները հետաքրքրված են այն ծրագրի մասնակցությամբ, որը նրանք դիտարկում են որպես Եվրամիության հետ համագործակցությունն առաջ տանելու հնարավորություն, այդ թվում սեփական տնտեսությունների կայուն զարգացումն ապահովելու համար։ Նրանք մեր վստահելի դաշնակիցներն են, ու մենք նրանց չվստահելու հիմքեր չունենք», – ասել է դիվանագետը։

Հիշեցնենք` «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցում են նախկին ԽՍՀՄ–ի վեց երկիր` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։

32
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՀՀ կառավարության փոփոխությունը ԵՄ–ի ծրագրերի վրա չի անդրադարձել. Եվրամիության դեսպան
ԵՄ–ում դրական են վերաբերվում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը. Յոհաննես Հաան
Մնացականյանը Էստոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը