Լիլիթ Մակունց

Եթե հարցադրումներ լինեն, միանշանակ հնչեցվելու են. Մակունցը՝ կառավարության ծրագրի մասին

29
Խորհրդարանական մեծամասնությունը ընդհանուր առմամբ դեմ չէ կառավարության ծրագրին, բայց առանձին հարցեր, այնուամենայնիվ, կհնչեցնեն:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» դաշինքում առայժմ չկա հստակ պայմանավորվածություն, թե ինչպես պիտի քվեարկեն կառավարության ծրագրի օգտին՝ ազա՞տ, թե՞ միասնական: Այս մասին այսօր խորհրդարանական իր ղեկավարած խմբակցության աշխատանքային քննարկումից հետո ասել է Լիլիթ Մակունցը:

«Պարզվեց, որ հանձնաժողովներում կան հարցադրումներ, որոնք վաղը կներկայացվեն կառավարությանը: Առանձին դրվագներով նշվեցին, թե հանձնաժողովներում ինչեր են քննարկվել, օրինակ՝ անցումային արդարադատության հետ կապված մտքերի փոխանակություն եղավ»,- մանրամասնեց «Իմ քայլը» խմբակցության  ղեկավարը:

Ինչ վերաբերվում է կառավարության ծրագրին, Մակունցը հստակեցրեց, որ խմբակցությունն ընդհանուր առմամբ դրական է վերաբերվում փաստաթղթին, բայց եթե կան հարցադրումներ, որոնք պարզ չեն, հստակ չեն, «Իմ քայլը» խմբակցության կողմից միանշանակ հնչեցվելու են:

Անդրադառնալով հնչող այն կարծիքներին, թե օրենսդիրը անվերապահորեն ընդունելու է գործադիրի բոլոր առաջարկներն ու նախագծերը, Մակունցը մերժեց դրանք, վստահեցնելով, որ փորձում են օրենսդիրի ամբողջ վերահսկողական գործառույթը և հաշվետու պահելու գործառույթը իրականացնել:

29
թեգերը:
ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, «Իմ քայլը» դաշինք
Ըստ թեմայի
Հակոբյան. «Արարատ Միրզոյանի կնոջ հովանոցի պատմության մեջ սև PR-ի որոշակի էլեմենտներ կան»
Հայաստանը հետ է հարևաններից. միայն իշխանությու՞նը կարող է օգնել զբոսաշրջության զարգացմանը
Կարապետյան. «Առաջիկայում պարզ կլինի` կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը, թե ոչ»
ՀՀ նոր կառավարությունը աչքաչափով է հաշվարկներ անում. նախկին պատգամավոր Գագիկ Մինասյան