Անուշ Բեղլոյան. ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր

Մեծ հաջողություն. հայ պատգամավորները ամփոփել են մոսկովյան այցը

136
(Թարմացված է 19:42 11.02.2019)
Հանդիպման ընթացքում նաև Հայաստանի համար զգայուն հարցերին է անդրադարձ եղել։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայ պատգամավորները մասնակցել են Մոսկվայում կայացած «Ռուսաստանն ու Հայաստանը քաղաքական նոր պայմաններում»  կլոր սեղանի նիստին։ Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անուշ Բեղլոյանը դրա արդյունքները «մեծ հաջողություն» է համարում։

«Ռուսաստանն ու Հայաստանը քաղաքական նոր պայմաններում»  կլոր սեղանը, որը կազմակերպել էր Միջազգային գործերով ռուսական խորհուրդը (РСМД) ու «Դիալոգ» ՀԿ–ն կայացել է Մոսկվայում փետրվարի 6–ին։

«Արդյունքը մեծ հաջողություն եմ համարում...  Դա լավ հնարավորություն էր խոսելու այն առաջնությունների մասին, որոնք մենք տեսնում ենք հայ–ռուսական հարաբերություններում», –ասաց Բեղլոյանը Հայաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում։

Բեղլոյանի խոսքով` կլոր սեղանի ընթացքում իր հիմնական ուղերձն այն էր, որ անհրաժեշտ է երկրների միջև երկխոսություն հաստատել ոչ միայն բարձրագույն մակարդակով, այլև փորձագիտական, քաղաքագիտական մակարդակով։

Կլոր սեղանին ներկա էր Դաշնության խորհրդի անդամ Իգոր Չերնիշենկոն, ՌԴ ԱԳՆ, հասարակական կազմակերպությունների, հայ համայնքի ներկայացուցիչները։

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ այցն առաջին հերթին ճանաչողական էր։ Այն բավականին արդյունավետ անցավ։

«Կարևորելով դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունները` մենք անհրաժեշտ համարեցինք խոսել նաև զգայուն հարցերի շուրջ։ Կան հարցեր, որոնք անպայման պետք է քննարկել ու լուծել», – ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը  ՀԱՊԿ–ի ու ԵԱՏՄ–ի շրջանակում։ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրների շարքում նա առանձնացրեց  ՀԱՊԿ–ի անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, որոշ գործընկերների մերթ ընդ մերթ դրսևորվող հակահայկական դիրքորոշումը, ԵԱՏՄ շրջանակում էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումը, դրանց գնագոյացության հարցը։

Այլ հարցերի շարքում են Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքներն ու ապրանքի արտահանման մի շարք տեխնիկական խոչընդոտներ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ հանդիպումներ է ունեցել Մոսկվայի ու Վորոնեժի բիզնես ներկայացուցիչների հետ։

Նա գործարարներին Հայաստան է հրավիրել, որ համոզվեն` երկրում բիզնեսի ու ներդրումների համար մրցունակ պայմաններ կան։

136
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Ըստ թեմայի
Հայաստանը հետ է հարևաններից. միայն իշխանությու՞նը կարող է օգնել զբոսաշրջության զարգացմանը
ՀՀ նոր կառավարությունը աչքաչափով է հաշվարկներ անում. նախկին պատգամավոր Գագիկ Մինասյան
Արարատի մարզպետը գյուղապետին թույլ չտվեց ելույթ ունենալ. Փաշինյանը չիմացավ խնդրի մասին
Генеральный секретарь ООН Антониу Гутерриш дает интревью Associated Press (18 февраля 2020). Лахор, Пакистан

Փաշինյանն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

12
ՀՀ վարչապետի ու Գուտերեշի հեռախոսազրույցը կայացել է վերջինիս նախաձեռնությամբ։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ զրույցը կայացել է Գուտերեշի նախաձեռնությամբ:

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

 

12
Ժիրայր Ռեիսյան

Այստեղ պետք չէ բացատրել՝ ով է Էրդողանը և ինչ է ուզում անել Արցախում. սիրիացի պատգամավոր

62
Սիրիայում շատ լավ գիտեն՝ ինչպես է Թուրքիան քողարկված կերպով միջամտել այլ երկրների գործերին․ այնտեղ գրեթե տասը տարի է` ահաբեկչական պատերազմ է, որը մատակարարվում է թուրքական տարածքից։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Սիրիական հասարակությունը լավ գիտի Ղարաբաղյան հակամարտության ու Թուրքիայի գործողությունների մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։

Արցախա–ադրբեջանական շփման գոտում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան։ Ընդ որում` ուղարկել է նրանց, ովքեր կռվում էին Սիրիայի օրինական կառավարության դեմ։

Հարցին՝ արդյո՞ք գրոհայինների մասին տեղեկությունը քննարկվել է Սիրիայի խորհրդարանում կամ կառավարությունում, Ռեիսյանը պատասխանեց` քանի դեռ տեղեկությունը ստուգված չէ ու ենթադրության մակարդակի վրա է, պաշտոնապես չեն մեկնաբանվում։ Ոչ ոք չի զարմանա, եթե հենց այդպես էլ եղել է։ Նա ավելացրեց` որովհետև տարբեր տեսակի վարձկաններն ու ահաբեկիչները ի վերջո պետք է ինչ–որ տեղ տարվեին։

Ռեիսյանն ընդգծեց, որ վերջին երկու օրվա ընթացքում սիրիական բազում պարբերականներ արդեն լուսաբանել են Ղարաբաղյան հակամարտությունը՝ հիշատակելով նաև վարձկանների մասին տեղեկությունը։ Ռեիսյանն ինքը երեկ հարցազրույց է տվել Սիրիայի ազգային ռադիոյին, այսօր՝ Իրաքի հեռուստատեսությանն ու սիրիական մի քանի պարբերականների։

Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ

Հարցին՝ արդյոք սիրիական ԶԼՄ-ներում եղե՞լ են Ադրբեջանի հարձակումը կամ Թուրքիայի միջամտությունը արդարացնող հրապարակումներ, Ռեիսյանն ասաց, որ նման բան լինել չէր կարող, քանի որ Սիրիան շատ լավ գիտի՝ ով է Էրդողանն ու ինչ է ուզում։

Նա հիշեցրեց, որ 2015 թվականին Հալեպը գնդակոծվեց Թուրքիայի աջակցությամբ։ Ահաբեկիչները շատ մոտ էին Թուրքիայի սահմանին՝ 50 կիլոմետրի վրա, սահմանն էլ նրանց համար լրիվ ազատ էր։ Նոր Գյուղի ու Հալեպի հայկական այլ շրջանների վրա նետած արկերի վրա գրած էր. «Էնվեր փաշա»։ Հայերը բացառություն չեն. բազմազգ Սիրիայի այլ ժողովուրդների հանդեպ Անկարայի վերաբերմունքը (այժմ արդեն նաև ակնհայտ) առանձնապես չի տարբերվում։

«Հայաստանն ու Սիրիան բազում նմանություններ ունեն Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի հարցում, լինի դա նրա տարածողական քաղաքականությունը, թե իրեն գերտերություն պարտադրելը», - ավելացրեց Ռեիսյանն ու նշեց, որ Թուրքիան ուզում է ուրիշներին օգտագործել նեոօսմանյան նկրտումների համար՝ սեփական ուժերը պահպանելու նպատակով։ Սիրիան դա լավ է հասկանում։

Նշենք, որ Սիրիայի պատերազմից առաջ Էրդողանը լավ հարաբերությունների մեջ էր Բաշար Ասադի հետ, բայց հետո սկսեց բացահայտ հայտարարել, որ նա պետք է հեռանա։ 2020 թվականին փետրվարին Սիրիայի զորքերը Ռուսաստանի աջակցությամբ հարվածներ հասցրին թուրքական ստորաբաժանումներին, որոնք գրավել էին Իդլիբ նահանգն ու այնտեղ ահաբեկիչների էին թաքցնում։

ՀՀ ԱԳՆ տեղեկություններով՝ Արցախում գործում են թուրք վարձկան հրահանգիչներ, ադրբեջանական բանակը զինված է մեծ քանակությամբ թուրքական ԱԹՍ-ներով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին իր էլեկտրոնային դրոնների՝ կիբեռհարձակումների, ինչպես նաև անձնակազմի՝ խորհրդատուների, վարձկանների և անգամ F-16 կործանիչների միջոցով:

62
թեգերը:
Ժիրայր Ռեիսյան, Սիրիա, Արցախ, Ադրբեջան, Թուրքիա
Ըստ թեմայի
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որը աջակցում է Արցախում հակամարտության սրմանը. Փայլան
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ