Գագիկ Մինասյան

ՀՀ նոր կառավարությունը աչքաչափով է հաշվարկներ անում. նախկին պատգամավոր Գագիկ Մինասյան

62
Մինասյանը կարծում է, որ տնտեսությունը պետք է գիտելիքի վրա հիմնվի, ոչ թե հանրահավաքային կարգախոսների։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հայաստանի նոր կառավարությունը հրաժարվել է շատ կարևոր ծրագրային բյուջետավորումից։ Այս մասին լրագրողներին ասաց նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը։

Նրա խոսքով` նոր իշխանությունը շատ բաներ է պահպանել հարկային, բյուջետային ու պետական պարտքի կառավարման նախկին քաղաքականությունից, բայց, ցավոք, հրաժարվել է բյուջետային ծախսերի ծրագրերի հստակ ձևակերպումներից։

«Իհարկե, բյուջետային քաղաքականության հիմնական դրույթները պահպանվել են, բայց ոչ մի տեղ չկան հստակ ծրագրեր ու դրանցից ակնկալվող արդյունքները», – ասաց Մինասյանը։

Անհասկանալի է` ինչպես են ծրագրերի իրականացման արդյունավետությունը գնահատելու առանց դրա։

«Ստացվում է` աչքաչափով», – ավելացրեց նա։

«Նոր իշխանությունը պետք է մի պարզ ճշմարտություն հասկանա` տնտեսությունը գիտություն է։ Այստեղ կախարդական փայտիկի թափահարումով հրաշքներ չեն լինում։ Երկրի տնտեսությունը կարգավորվում է լուրջ գիտելիքներով, ոչ թե հրապարակային կարգախոսներով», – ասաց Մինասյանը։

Նա ավելացրեց, որ, ցավոք, այդ մոտեցումն այլ ոլորտներում էլ է նկատելի։

Հիշեցնենք` ծրագրային բյուջետավորումը սկսել է օգտագործվել 2016-2017 թվականների պետբյուջեի ծրագրերը կազմելիս։

62
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը, որ չի անում Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»
Որտե՞ղ է Կարեն Կարապետյանը, և ի՞նչ է պատրաստվում անել նա մայիսին. «Իրատես»
Փաշինյանը կոչ արեց մարտի 23-ին մաքրել Հայաստանը
Հայաստանում պահանջվում է ընդդիմություն. քաղտեխնոլոգը հուշեց, թե որտեղ փնտրել