Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենին

Դավիթ Տոնոյանը ՍՈւ-30 ՍՄ-ով. նախարարը հանդիպել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ

0
(Թարմացված է 20:43 08.02.2019)
Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցությանը առնչվող մի շարք հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՌԴ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի հետ։

Կորպորացիայի ղեկավարության ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաև ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Ավելի ուշ հանդիպումից հետո ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար հրապարակեց Facebook-ի իր էջում:

Լուսանկարում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ձեռքում ՍՈւ-30 ՍՄ-ի մոդելն է, հենց այն կործանիչի, որոնցից 4 հատով առաջիկայում կհամալրվեն ՀՀ Զինված ուժերը:

0
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Հայաստան, Ռուսաստան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
Տոնոյանը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերը
Օհանյանը հավակնում է ՊՆ բուժծառայության պետի պաշտոնին. «Հրապարակ»
Հայտնի են 12 նախարարությունների անվանումները