ՀՀ կառավարություն

Հայտնի են 12 նախարարությունների անվանումները

291
Կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծն Ազգային ժողովում կքննարկվի փետրվարի 12–ին:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, արդեն հայտնի են 12 նախարարությունների անվանումները: 

Դրանք են`

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռևս դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի` 17-ից դառնալով 12։Փետրվարի 8-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում:

Կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծն Ազգային ժողովում կքննարկվի փետրվարի 12–ին:

291
թեգերը:
ՀՀ կառավարություն
Ըստ թեմայի
Կրճատված քաղծառայողները գործից կզրկվեն, փողից` ոչ. հստակ է` որ նախարարությունները կմիանան
Սպասեք, կտեսնեք. նախարարը պատասխանեց կառավարության ծրագիրը քննադատողներին
Կառավարության ծրագիրը կրկին չհաստատվեց. ի՞նչն էր պատճառը