ՀՀ ԱԺ

Հայտնի է` երբ խորհրդարանը կքննարկի կառավարության ծրագիրը

147
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է կայացրել ԱԺ–ի նիստ գումարելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Հունվարի 18-ին ընդմիջվելուց հետո 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի հերթական նիստը կշարունակվի հաջորդ շաբաթ`փետրվարի 12-ին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Վարչապետն Ազգային Ժողովին ներկայացրեց կառավարության ծրագիրը։ Ծրագիրը քննարկելու նպատակով ԱԺ նիստը տեղի կունենա փետրվարի 12–ին, ժամը 10։00-ին»,– հայտնում է Միրզոյանը։

Նա նաև հրապարակել է այդ մասին իր հայտարարության տեքստը, որում ասված է. «Տեղի կունենա Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը»։

Հիշեցնենք` ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը հաստատվել է այսօր առավոտյան գումարված կառավարության արտահերթ նիստում։

Կառավարության ծրագրի ընդունման հարցը ներառված էր հունվարի 14-ին մեկնարկած նստաշրջանի օրակարգում։ Բայց քանի կառավարությունը դեռ չէր ընդունել այն, օրակարգի մնացած հարցերը սպառելուց հետո նստաշրջանն անորոշ ժամանակով ընդմիջվեց։

Ի դեպ, այս նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաև «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագիծը, որը նույնպես առայժմ կառավարությունը չի ընդունել ու չի ուղարկել խորհրդարան։

147
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Արարատ Միրզոյան
թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (60)
Ըստ թեմայի
Կառավարության ծրագրում նշված է` Հայաստանը կխորացնի ՌԴ–ի հետ հարաբերությունները
Մարգարյան. «Ավելի լավ կլիներ` «50 քայլը» ներկայացվեր որպես կառավարության ծրագիր»
Կառավարության ծրագիրը կրկին չհաստատվեց. ի՞նչն էր պատճառը