Կարեն Կարապետյան

Որտե՞ղ է Կարեն Կարապետյանը, և ի՞նչ է պատրաստվում անել նա մայիսին. «Իրատես»

348
«Իրատես» օրաթերթը գրում է, որ ՀՀ նախկին վարչապետն առաջնորդելու է տարբեր ճակատների քաղաքական բուռն մուտքը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այս օրերին Հայաստանում է։ Այս մասին գրում է «Իրատես» օրաթերթը` նշելով, որ այնքան էլ իրականությանը մոտ չէ այն կարծիքը, թե նա բացարձակապես չի զբաղվում ու չի զբաղվելու քաղաքականությամբ:

«Ավելին, պնդում կա, որ մայիսին սպասվող տարբեր ճակատների` Ռոբերտ Քոչարյան, Արմեն Սարգսյան, ՀՀԿ, «Քառյակ մեդիա» բուռն մուտքը քաղաքական դաշտ, քոչարյանական թևից ստվերային ձևով առաջնորդելու է հենց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը. «Նրա ռեյտինգը հենց այս պահին չափազանց բարձր է, և իշխանությունների անընդմեջ վրիպումների, կառավարության բաժակաճառային ծրագրի, տնտեսական քաղաքականության տապալման ֆոնին նրա մուտքը «խաղադաշտ» բավականին տպավորիչ արդյունքներ կգրանցի»,- ասել է «կոնկուրենտ ֆիրմայի» զրուցակիցը:

Ըստ թերթի` Կարեն Կարապետյանը, որն այս պահին «կտրուկ» մերժում է քաղաքականություն մտնելու հայտը, խաղում է միջնորդավորված` էներգետիկայի նախկին նախարար Հայկ Հարությունյանի և փոխկապակցված` սանիկների, տնտեսական լուրջ մասնագետների բլոկով:

Պարբերականը հիշեցնում է, որ նրա «փեսան»` Հայկ Հարությունյանը, Գագիկ Հարությունյանի զարմիկն է, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին:

348
թեգերը:
Հայաստան