Աննա Նաղդալյան

Այս փուլում հայտարարությունները չեն նպաստում ՀԱՊԿ-ում ընդունելի լուծում գտնելուն. ՀՀ ԱԳՆ

0
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, թե ինչպես կմեկնաբանեն ՀԱՊԿ նախագահի Բելառուսի առաջադրած թեկնածու Ստանիսլավ Զասի՝ փետրվարի 7-ին արած հայտարարությունը:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվար — Sputnik. Այս փուլում հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն նպաստում գործող իրավական հենքի՝ բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն: Այս մասին, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հաշվի առնելով, որ կարևոր խորհրդակցություններ են անցկացվում անդամ պետությունների միջև՝ այս փուլում հայտարարություններն ու մեկնաբանությունները չեն նպաստում գործող իրավական հենքի՝ բոլոր 6 անդամ պետությունների կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն»,-պատասխանել է Նաղդալյանը:

Բելառուսի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը, որը նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հիմնական հավակնորդն է, փետրվարի 7-ին հայտարարել է, թե մի քանի անգամ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունելու խնդրանքով, սակայն մնացել է անպատասխան: Բելառուսի ներկայացուցչի թեկնածությունը հավանություն է ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների կողմից, բացի Հայաստանից:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում զբաղեցրած պաշտոնից հետ է կանչվել 2018 թ.-ի նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Ու թեև այդ կառույցը ղեկավարելու ժամկետը Հայաստանի համար սպառվում է 2 տարուց, Բելառուսն այդ պաշտոնում ներկայացրել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը և ստացել կազմակերպության մի շարք անդամների համաձայնությունը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության համաձայն` նոր գլխավոր քարտուղարը նշանակվում է լիակատար կոնսենսուսով:

0
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը դարձել է «իզգոյ» ՀԱՊԿ–ում. Շարմազանով
«Կանխատեսելիություն է պետք». Կարասինը` հայ–ռուսական հարաբերությունների մասին
ՀԱՊԿ երկրների ՀՀՊ միասնական համակարգի ստեղծումը մնում է օրակարգում. ՀԱՊԿ ներկայացուցիչ
Ռուսաստանի փոխարտգործնախարարը խոսեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին