ՀՀ վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը

Փաշինյանը ողջունել է Մակրոնի՝ ապրիլի 24-ը Եղեռնի հիշատակի ազգային օր հռչակելու որոշումը

70
Մակրոնն անձամբ էր տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու վերաբերյալ:

Այս մասին վարչապետը գրառում է արել Twitter-ի իր էջում:

«Ես ողջունում եմ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը: Դա համերաշխության հզոր դրսևորում է, որը ցույց է տալիս մարդու իրավունքների պաշտպանության և զանգվածային վայրագությունները կանխելու վճռականությունը»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:

Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել էր՝ Մակրոնին մեղադրելով քաղաքական նպատակներով պատմական իրադարձությունները գործիք դարձնելու մեջ:

Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

70
թեգերը:
Ցեղասպանություն, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արամ Ա կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Մակրոնին
Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհռչակվի. Մակրոն